Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ, Ընթերցումներ

Կարդում ենք Թումանյան

Թումանյանական ֆլեշմոբ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։

Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» (1902, հրտ. 1905թ) հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաեւ «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։

 Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։

Մի քանի փաստեր Թումանյանի մասին

Փոքրիկ Թումանյանը մի քիչ չարաճճի է եղել: Նա շատ շուտ է սկսել քայլել: Մի անգամ փոքրիկ Թումանյանը գլուխը ուզել է մտցնել ծիտիկի բնի մեջ, ճուտիկները կտուցները բացել էին և ճվճվացել են նրա վրա և նա սարսափել էր: Թումանյանի ծնողները ծնված իսկ օրվանից նրան հատուկ մոտեցում էին ցուցաբերում: Օրորոցում նրան չէին օրորում, ասում էին թող միտքը պայծառ մնա: Թումանյանը ուզում էր ուսումը շարունակել Վենետիկի Մուրադ Ռաֆաելյանի անվան վարժարանում, իսկ հայրը ուզում էր, որպեսզի նա ստանա զինվորական կրթություն, կամ ուսումը շարունակել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Թումանյանին ուղարկում են Թիֆլիսի Ներսիսյան ճեմարան: Հովհաննես Թումանյանը ուներ 2000 գիրք, որից 200-ը վերցրել ու հետ չէին վերադարձրել: Նույնիսկ կյանքի վերջին տարիներին իր զավակներին ասել է, որպեսզի գրադարանը լավ ու ապահով պահեն: Հովհաննես Թումանյանը բացի պատմվածքներ, հեքիաթներ, բանաստեղծություններ, քառյակներ և պոեմներ գրելուց զբաղվել է թարգմանչական գործով: Մոտ 10 լեզվից նա թարգմանել է տարբեր պատմվածքներ, հեքիաթներ, պոեմներ և բանաստեղծություններ: Նա թարգմանել է Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսանդր Պուշկինի, Մաքսիմ Գորկիի, Յոհան Գյոթեի և Ջորջ Բայրոնի աշխատությունները: Նա չի դադարել ստեղծագործել, երբ նա բանտում էր: Հետաքրքիր փաստ. <<Մի կաթիլ մեղրը>> գրել է հենց բանտում: Հովհաննես Թումանյանի սիրած զբաղմունքներից էին լուսանկարել և լուսանկարվել, ուներ շատ ֆոտոխցիկներ, անգամ հատուկ տաղավարներ նկարվելու համար: Փաստորեն նա առաջիններից էր, որ ինքնանկար (սելֆի) արեց: 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում մահացավ Հովհաննես Թումանյանը: Ասում են, որ նրա որդիներից ՝ Արեգը դիահերձարանից գողացել է իր հոր ՝ Թումանյանի սիրտը ՝ գաղտնի պահելով այն տասը տարի ։ Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը՝ մի փոքրիկ պահարանի մեջ ։Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը։ Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու։ Որպես հարազատ հյուր՝ նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում։ Երբ լույսը բացվեց, տան տերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր, հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքնության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը։
Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան, իսկ հետո Թումանյանի սիրտը թաղվում է Դսեղ գյուղում:

Leave a comment