Posted in 5-րդ դասարան, Անհատական ուսումնական պլան

Անհատական պլան սեպտեմբերից դեկտեմբեր 2023

  1. Անուն, Ազգանուն- Գագիկ Խաչատրյան
  2. Դպրոց, դասարան- Հյուսիսային դպրոց, 5-3 դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն- Ռոբոտաշինություն
  4. Երթուղուց օգտվու՞մ եք- Ոչ
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք- Այո
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)- Հաճախել եմ կարատեի, այս տարի պետք է հաճախեմ կրթահամալիրում ֆուդբոլի պարապունքի։
  7. Լողալ գիտե՞ք- Այո
  8. Հեծանիվ վարու՞մ եք- Այո
Posted in 5-րդ դասարան, Ռուսաց լեզու

Книги, которые я читал во время летних каникул

  1. Роальд Даль «Жираф, павлин и я»

Эта интересная и полная приключений книга была о трех персонажах: жирафе, обезьяне и Билле. Они получили очень важное задание от самого богатого человека в Англии. Друзья быстро взялись за работу и быстро начали работать. Выяснилось, что герои случайно стали свидетелями одного из самых опасных преступлений в мире, выполняя свою работу. На протяжении всей книги герои пытаются выяснить, что это за преступление и кто его совершил.

Continue reading “Книги, которые я читал во время летних каникул”

Posted in 5-րդ դասարան, Բնագիտություն

Իմ երկրագործական ու հետաքրքիր ամառը

Ամռանը հիմնականում ես անցկացրել եմ Արմավիր գյուղում՝ տատիկիս տանը։ Նրան օգնել եմ տարբեր աշխատանքներ կատարելով։

Մի օր արթնացա, տեսնեմ բակում տարբեր ամանների մեջ լցված էին սմբուկ, պղպեղ, պոմիդոր, կանաչ լոբի, դեղձ, իսկ մի ամանի մեջ էլ սիրուն դարսված էին ծիտրոնները։ Տատիկս ասաց, որ պետք է այս բոլորը չիր պատրաստենք։ Սկզբից բոլորը լվացինք հոսող ջրի տակ, մաքրեցինք լոլիկները, սմբուկները, կղևից ազատեցինք, մաքրեցինք լոբիները և պղպեղների կորիզները։ Իսկ ծիտրոնները տատիկիս հետ կապեցինք և ես դրանք կախեցի, որ չորանան․

Continue reading “Իմ երկրագործական ու հետաքրքիր ամառը”

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական ամառ, Ամփոփումներ

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային հանգիստը

Այս տարի իմ ամառը շատ հագեցած անցավ։

Ամեն ինչ սկսվեց իմ վերջին քննության՝ մաթեմատիկայի քննությունից հետո։ Քննությունից հեո բոլոր իմ դասարանցիներով մտանք լողավազան, որպեսզի նշենք մեր ավարտելը։

Մնացած օրերս անցել են շատ գունեղ։

Հունիսին մենք ընտանիքով գնացել էինք Տավուշի մարզ Ենոքավան գյուղ ճանապարհը շատ երկար էր բայց հաղթահարեցի բնությունը շատ հիասքանչ էր, շուրջ-բոլորը գեղեցիկ անտառներ էին, օդը մաքու՜ր-մաքու՜ր էր։

Continue reading “Ինչպես եմ անցկացրել իմ ամառային հանգիստը”

Posted in 5-րդ դասարան, Մայրենի, Իմ գրադարանը

Ամառային արձակուրդների ընթացքում կարդացածս գրքերը

  1. Ռոալդ Դալ «Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ՝ ես»

Այս հետաքրքիր և արկածային գիրքը երեք հերոսների՝ ընձուղտի, կապիկի, և Բիլլի մասին էր։ Նրանց շատ կարևոր հանձնարարություն էր տվել Անգլիայի ամենահարուստ մարդը։ Ընկերները արագ գործի անցան և սկսեցին արագ աշխատել։ Ստացվեց այնպես, որ հերոսները իրենց գործն անելիս պատահական ականատես եղան աշխարհի ամենավտանգավոր հանցագործություններից մեկին։ Ամբողջ գրքի ընթացքում, հերոսները փորձում են պարզել, թե ինչ հանցագործություն է դա և ով է այն կատարողը։

Ինձ ամենաշտ դուր եկած հատվածը գրքի կազմի վրա առաջին էջում է՝

«Ընձուղտ վիզն այնքան երկար է, որ ուզածդ ամենաբարձր լուսամուտին կհասնի, դույլաչափ կտուցով պեղական կապիկ հիմնական լուսամուտ լվացողը և նրանց նոր ընկեր Բիլլին։ Վերջապես ընկերների աստեղային ժամը եկել է։ Անգլիայի ամենահարուստ մարդը նրանց գործ է տվել։ Շուտով բոլոր երազանքները կիրականանան»։

2. Ռոալդ Դալ «Ջորջի հրաշագործ բալասանը»

Այս պատմությունը Ջորջի, Պարոն Խևլի խենթլի, տիկին Խենթլին, և Ջորջի տատիկի մասին է։ Ուրեմն այս Ջորջը տատիկին բալասան է տալիս, որ խմի, հետո տատիկը շա՜տ բարձր է դառնում։ Քանի, որ տատիկը չէր տեղավորվում տան մեջ, նրան պահում էին նկուղում առնետների և մկների մոտ։ Հետո Ջորջը մի էլի բալասան է տալիս տատիկին, նա խմում է և դառնում է շա՜տ փոքր և նրան չեն տեսնում։

Ինձ համար ամենածիծաղելի հատվածը գրքի կազմի վրա է՝

«Ջորջ Խենթլիի տատիկը անպետք փնփնթան պառավ է։ Որ իմանաք Ջորջը ո՜նց է ատում զզվելի ջադուին․ Օրերից մի օր մի օր տատիկին դեղը տալիս․․․ ըհը՜, հո՜ -հո՜․․․ հը-հը՜մ․․․ Ջորջը հասկանում է, թե ինչ պիտի անի կախարդական բալասան պիտի պատրաստի, որը տատիկին կամ իսպառ կբուժի, կամ․․․ այնքան էլ չէ։ »

Continue reading “Ամառային արձակուրդների ընթացքում կարդացածս գրքերը”