Posted in Ճամփորդություններ, Սեպտեմբերիկ, Արկածներից, Իմ մասին

Իմ առաջին ճամփորդությունը…

71072945_1073364706387028_3251588915097763840_n

Ճամփորդություն «Սբ. Կարմրավոր» եկեղեցի

Այսօր գնացել էինք ճամփորդության՝  Աշտարակի «Սբ. Կարմրավոր» եկեղեցի և Հին Ջրաղաց:  Տեսանյութում պատմում եմ ճամփորդության մասին՝

Ահա նաև իմ նկարները՝

Posted in Սեպտեմբերիկ, Ֆլեշմոբ

«Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբ

4

Ուզում էի պառկել քնելու, բայց մոռացել էի, որ դեռ պիտի մասնակցեմ «Լինում է, չի լինում»  հեքիաթների ֆլեշմոբին: Հանձնարարված հեքիաթներից ընտրեցի  Հովհ. Թումանյանի «ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ»:

Continue reading “«Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբ”

Posted in Ես կարողանում եմ, Իմ մասին

Ես կարողանում եմ…

69467303_2254003471375851_1456469873029808128_n

Ես Գագիկն եմ Խաչատրյան: Շատ եմ սիրում համակարգչով աշխատել, փնտրել-գտնել շատ հետաքրքիր տեղեկատվություններ:

Դրանցից են Paint  ծրագրով աշխատանքը: Ավելի մանրամասն՝

տեսանյութ 1

տեսանյութ 2

տեսանյութ 3

Հուսով եմ Ձեզ դուր կգա:

 

 

Posted in Իմ մասին

Ինչպես եղավ, որ ես լույս աշխարհ եկա

45926927_1095230693988016_8283181194426712064_o

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի փոքրիկ, աշխույժ աղջիկ (որը ի դեպ հետո իմացա՝ քույրս էր), օրերից մի օր լացակումած եկավ տուն ու այն հարցին, թե ի՞նչ է պատահել, մինչև սրտի խորքը հուզված, պատասխանեց, որ իրենց դասարանում բոլորը խոսում են քույրիկ-եղբայրիկներից, իսկ ինքը չգիտի ում մասին պատմի.

Իմ ծնվելու հիմնական պատճառներից մեկն այն էր, որ իմ սիրելի ու պաշտելի քույրս իրեն մենակ չզգա, ու միշտ իմանա, որ ես իրեն կողքին եմ լինելու իմ ծնված իսկ օրվանից: Ինչևէ…

Թե ինչպես ակնթարթորեն անցավ իմ զարգացման 9 ամիսները, ես էլ չհասկացա: Ես ինձ համար հանգիստ, ապահով գտնվում էի մայրիկիս փորիկի մեջ, ու հեչ էլ չէի շտապում միջավայրի փոփոխություն իրականացնել: Այնտեղ այնքա՜ն լավ էր, այնքա՜ն ջերմ: Իմ այնդ 9 ամիսների ընթացքում մենակ մի տարօրինակ օրինաչափություն էի նկատել՝ օրական մի քանի անգամ (հիմնականում առավոտյան և երեկոյան) մի ոչ այնքան նուրբ ձայնով մարդ, և մի քնքուշ ու առույգ ձայնով մարդ (ամբողջ օրվա ընթացքում), ինձ ուղղված բառեր էին ասում: Ճիշտ է այդ բառերը ,,ԲԱԼԻԿԵՐԵՆ,, չէին, բայց տոնից հասկանում էի, որ լավ բաներ էին ասում իմ մասին: Այդ պատճառով էլ միշտ արձագանքում էի ներսից՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով մայրիկիս փորիկին: Հետաքրքիր է չէ՞, բայց կարծես, թե ես էլ իմ մտքին էի իրենց կարողանում հասկացնել: Հիշում եմ, այդ հաստ ձայնով մարդու բառերից մի բառ, որը լսում էի երևի մեկ միլիոն անգամ՝ ,,ՊԱՊԱ,,, ու որոշեցի հետաքրքրության համար, երբ ես ծնվեմ, այդ մարդուն հենց էտպես էլ անվանելու եմ:

Continue reading “Ինչպես եղավ, որ ես լույս աշխարհ եկա”