Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ուսումնական ձմեռ, Ես կարողանում եմ

Նուռը հայկական ավանդության մեջ

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի:Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Իբրև ազգային խորհրդանիշ` այն այժմ սկսել է կիրառվել նաև համակարգչային գրաֆիկայում, գովազդներում և տարբեր տեսահոլովակներում: Նռան խորհրդանիշն իրենց ֆիլմերում օգտագործել են Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմում

Posted in 3-րդ դասարան, «ԵՍ» նախագիծ, Հետաքրքիր, Նոյեմբերիկ, Ուսումնական աշուն, Առցանց ուսուցում, Ես կարողանում եմ, Ծեսեր, Uncategorized

Թթվի բաղադրատոմս Գագիկից

Թթու պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է մեկ հատ լոլիկ, երկու հատ բազուկ, մեկ հատ ծաղկակաղամբ, 1 կգ կաղամբ, ութ հատ նեխուր, 1կապ չորացրած սամիթ:

Posted in 2-րդ դասարան, Հունվարիկ, Նախագծային, Ուսումնական ձմեռ, Ես կարողանում եմ

Այց ագարակ

Այսօր գնացինք ագարակ՝ ձի վարելու համար : Ես և բոլոր երեխաները շատ ոգևորված էինք :Ես մոտեցա ագարակի ձիուկին՝ Խզբզին, և ագարակի աշխատողը ինձ օգնեց, որ նստեմ Խզբզի վրա:  Սկզբից ես վախեցա, մտածեցի որ Խզբզի մեջքը կցավի, բայց հետո հասկացա, որ չի ցավի : Երբ ձիու վրա նստած էի, բարձրից ամեն ինչ երևում էր: Ձիու վրա նստած էի Աննայի հետ: Ես նրան գրկել էի, որ չընկնեի:Այսօր օրս շատ լավ անցավ:

Շարունակությունը ռադիոնյութում ՝