Posted in 5-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական գարուն, Իմ գրադարանը

«Ուսումնական գարուն» նախագիծ

Իմ կարդացած գիրքը՝ Ռոալդ Դալ «Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ՝ ես»

Այս հետաքրքիր և արկածային գիրքը երեք հերոսների՝ ընձուղտի, կապիկի, և Բիլլի մասին էր։ Նրանց շատ կարևոր հանձնարարություն էր տվել Անգլիայի ամենահարուստ մարդը։ Ընկերները արագ գործի անցան և սկսեցին արագ աշխատել։ Ստացվեց այնպես, որ հերոսները իրենց գործն անելիս պատահական ականատես եղան աշխարհի ամենավտանգավոր հանցագործություններից մեկին։ Ամբողջ գրքի ընթացքում, հերոսները փորձում են պարզել, թե ինչ հանցագործություն է դա և ով է այն կատարողը։

Ինձ ամենաշտ դուր եկած հատվածը գրքի կազմի վրա առաջին էջում է՝

«Ընձուղտ վիզն այնքան երկար է, որ ուզածդ ամենաբարձր լուսամուտին կհասնի, դույլաչափ կտուցով պեղական կապիկ հիմնական լուսամուտ լվացողը և նրանց նոր ընկեր Բիլլին։ Վերջապես ընկերների աստեղային ժամը եկել է։ Անգլիայի ամենահարուստ մարդը նրանց գործ է տվել։ Շուտով բոլոր երազանքները կիրականանան»։

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական գարուն

Երևանյան զբոսայգիներ

«Ուսումնական գարուն» նախագիծ

Ձեզ ներկայացնում եմ Երևանի զբոսայգիների մասին՝

  1. Օղակաձև զբոսայգի – գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Այգու հատակագիծը ստեղծվել է 1924թ․-ին, բայց աշխատանքները սկսվել են 1960-ական թվականների սկզբին։Օղակաձև զբոսայգին վերանվանվել է Երիտասադրության զբոսայգի։ Այն, սկսելով «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սբ. Գր. Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Ե. Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այստեղ են տեղադրված բազմաթիվ նշանավոր մարդկանց արձաններ։

Continue reading “Երևանյան զբոսայգիներ”

Posted in 5-րդ դասարան, Անգլերեն լեզու

Անծանոթ բառեր 27.03.2024

Shepherd – հովիվ

Get bored – ձանձրանալ

flock – հոտ

hill – բլուր

amuse – զվարճանալ

himself – ինքն իրեն

shout out – բղավել

to be – լինել

to pursue – հետապնդել

villagers – գյուղացիներ

was found – հայտնաբերվել է

nothing – ոչինչ

laughed – ծիծաղեց

looking – փնտրել

their – նրանց

angry – զայրացած

faces – դեմքեր․

Posted in 5-րդ դասարան, Մայրենի

Դասարանական ախատանք 20.03.2024

Դասարանական աշխատանք

Գոյականի տեսակները

  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • նյութական և վերացական գոյականներ

Գրի՛ր վարժությունները։

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:

Ա խմբի բառերն հասարակ են

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Իսկ Բ խմբի տառերն հատուկ

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

Անձ ցույց տվող – տղամարդ, տղա, հայր, Տիգրան Մեծ, բժշկուհի

Իր ցույց տվող – քար, վարդ, երկաթ, Նիագարա (ջրվեժ), Աֆրիկա (մայր ցամաք)։

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին; Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Ես վստահ եմ, որ գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն Առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ …. և ….:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին

մարդը (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

մարդը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

շունը (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

շունը (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Posted in 5-րդ դասարան, Բնագիտություն

Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն:

  1. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

  1. Ինչի՞ց է կախված քամու ուժը:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը  0 բալ է, իսկ եթե քամու ուժը  12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն: