Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Մայրենի, Ուսումնական գարուն, Ապրիլիկ

Ես կուզենայի ստեղծել․․․

Ես կուզենայի ստեղծել գլխարկ, որը, մարդը կրելով, դառնում է անտեսանելի։ Այդ գլխարկի միջոցով ես կկարողանայի հայտնվել այնտեղ, որտեղ օգնության կարիք կա և կօգնեմ բոլոր խեղճերին։ Երբ ուզենամ հայտնվեմ այդ գլխակը կհանեմ իմ գլխից։

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Մայրենի, Ուսումնական գարուն, Ապրիլիկ

Միլանի քաղաքի մասին

Միլանը Իտալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնը։ Զբաղեցնում է 182 քառ. կմ տարածք, բնակչության թիվը՝ շուրջ 1, 3 միլիոն մարդ, մինչդեռ արվարձաններով հանդերձ շուրջ 5, 2 միլիոն, Եվրոպայի հինգերորդ խոշոր քաղաքը։

Միլանը ճանաչվել է նորաձևության և դիզայնի համաշխարհային կենտրոն շնորհիվ մի շարք միջազգային միջոցառումների, այդ թվում «Միլանի Նորաձևության Շաբաթը։

Միլանի կահույքի ցուցահանդեսը։

Որոնք այժմ աշխարհում ամենաշատ այցելվող, ամենաեկամտաբեր և աճ գրանցող միջոցառումների թվին են դասվում։ Միլանը հյուրընկալել է նաև համաշխարհային ցուցահանդեսը (Էքսպոն) 1906 և 2015 թվականներին։

Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։

ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի, Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի՝ Օլիմպիա Միլանոյի տունը։

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Ուսումնական գարուն, Ապրիլիկ

5 փաստ մեղուների մասին

  1. Նեկտար հավաքելով զբաղված են փեթակի մեղուների մոտ կեսը: Մնացածները զբաղված են նոր բջիջներ կառուցելով, սերունդին հետևելով, մեղր արտադրելով և այլ օգտակար գործերով:

Continue reading “5 փաստ մեղուների մասին”

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ, Ուսումնական ձմեռ

Ինչպես անցավ մեր օրը «Փոքրիկ Էյնշտեյն»- գիտության թանգարանում

Այսօր մենք գնացել էինք <<Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան>>։ Այնտեղ մենք տեսանք տարբեր հետաքրքիր սարքավորումներ, և գիտության թանգարանի աշխատակիցները մեզ ծանոթացրեցին դրանց հետ։ Թանգարանում ես մի շատ զվարճալի սարքի ձեռք տվեցի․ դա մի գնդաձև սարք էր, որին ձեռք տալու ժամանակ մազերս օդ բարձրացան։ Երբ ձեռք տվեցի, ինձ թվաց, թե հոսանքահարվում եմ, Նարեկը ձեռքս բռնեց ու շատ ծիծաղելի իրավիճակում հայտնվեցինք, բոլորս սկսեցինք ծիծաղել։ Մենք այնտեղ նաև մի քանի բնագիտական փորձեր արեցինք։

Թանգարանի աշխատակիցները մեզ մանրամասն պատմում էին բոլոր սարքավորումների, գործիքների մասին:

Շատ ուրախ օր ունեցանք։

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ, Ուսումնական ձմեռ, Ծեսեր

Ինչպես անցավ մեր օրը «Տերյան Մշակութային կենտրոն»-ում

Այսօր մենք դասարանով, ընկեր Լիանայի, ընկեր Նարինեի և ընկեր Հեղինեի հետ գնացել էինք «Տերյան Մշակութային կենտրոն», որպեսզի ծանոթանանք հայկական տարազների հետ:

Շատ լավ ու հետաքրքիր օր անցկացրինք: Հանդերձարանում մեզ աշխատակիցները օգնում էին, որ հագնեինք տարազները: Իմ հագած տարազը Արցախինն էր: Արցախի տարազից հագել էր նաև մեր դասարանի Նարեկը: Ընկեր Լիանան և ընկեր Նարինեն նույնպես շատ հիասքանչ էին: Իսկ ընկեր Հեղինեի տարազը գեղեցիկ էր, որովհետև նրա ճակտոցի վրա բազմագույն ծաղիկներ էին:

Շատ շնորհակալություն «Տերյան մշակութային կենտրոնին», որ մեզ շատ լավ ու համբերատար ընդունեցին:

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ուսումնական ձմեռ, Ծեսեր

Դդմի օգտակար հատկությունները

Դդումը  դդմանզգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային։

Ավելի մանրամասն կարող եք լսել՝

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ուսումնական ձմեռ, Ես կարողանում եմ

Նուռը հայկական ավանդության մեջ

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի:Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Իբրև ազգային խորհրդանիշ` այն այժմ սկսել է կիրառվել նաև համակարգչային գրաֆիկայում, գովազդներում և տարբեր տեսահոլովակներում: Նռան խորհրդանիշն իրենց ֆիլմերում օգտագործել են Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմում