Posted in Ճամփորդություններ, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Ճամփորդություն դեպի Ենոքավան՝ Լաստիվեր

Կիրակի օրը՝ 18.06.2023-ին ես՝ ընտանիքիս հետ գնացել էի Տավուշի մարզ՝ դեպի Ենոքավան գյուղ, նաև՝ Լաստիվեր։ Այնտեղ կարկուտ էր, անձրև էր գալիս և կայծակ էր։ Այնտեղ մի կատու կար։ Երբ նրան առաջին անգամ տեսա, շատ սիրեցի։ Որոշեցի նրան անվանել «Իջևանիկ», քանի որ մենք գտնվում էինք Իջևան քաղաքում։ Իջևանիկը շատ հասկացող կատու էր, ինչ տալիս էի՝ ուտում էր։ Շատ գեղեցիկ ու փափուկ էր։

Գնացել էինք վայելելու Ենոքավանի գեղեցիկ բնությունը։ Այնտեղ շատ քայլեցինք, զբոսնեցինք ու մաքուր օդ շնչեցինք։ Հասցրեցինք այցելել նաև Լաստիվեր, որը գտնվում է Ենոքավանի անտառներում՝ Խաչաղբյուր գետի ափին։

Այստեղ կարող եք տեսնել օրվանից լուսանկարներ՝

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ամփոփումներ

Առաջադրանք 5-մայիսի 26-29

Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Կրթահամալիրի իմ ամենասիրելի վայրը Մարմարյա սրահն է, որտեղ ամեն ուրբաթ մեդիաուրբաթներ են լինում, մենք գեղեցիկ երգում և պարում ենք․

Իսկ Հյուսիսային դպրոցի իմ ամենասիրելի վայրը դա Արտասահմանն է։ Որտեղ բազմաթիվ ներկայացումներ ենք դիտում և բեմադրում․

Continue reading “Առաջադրանք 5-մայիսի 26-29”

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Continue reading “Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)”

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Առաջադրանք 4-մայիսի 23-26

Այսօր հարցազրույց անցակցրել քրոջս՝ Ռոզա Խչատրյանի հետ որը սովորում է կրթահամալիրի 3-րդ կուրսի քոլեջում։ Հարցազրույցի թեման գրքերը և ընթերցանությունն են։

Պատրաստածս հարցերն են՝

  1. Սիրում ե՞ս կարդալ գրքեր։
  2. Ի՞նչ ոճի գրքեր ես սիրում կարդալ։
  3. Քո առաջին կարդացած գիրքը։
  4. Երբ տխուր բանի ես հանդիպում հուզվու՞մ ես։
  5. Վերջին կարդացածդ գիրքը և, երբ ես կարդացել։
Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես Առաջադրանք 3

Նոթբուքով բարեկենդանը

Լինում է չի լինում մի մարդ ու կնիկ է լինում։ Մի օր մարդը դաշտից տուն գալուց մի նոթբուք է գտնում։ Բերում է տուն ու տալիս է կնկան, որ կնիկը պահի։ Հետո այդ մարդու մոտ միտք է ծագում և որոշում է, որ պետք է իր կնոջ հետ մեդիաբացիկներ պատրաստի։ Կնիկը միտք է տալիս, որ պատրաստեն մեդիաբացիկներ բրնձի, յուղի տեսքով։ Ով ամենասիրուն բացիկը պատրաստի, նա էլ կուղարկի բարեկենդանին։

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ուսումնական գարուն

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Continue reading “Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)”

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես, առաջադրանք 2, մայիսի 19-22

Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա․ աղվեսի անունից

Ես իմ պոչը թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ այդպես խայտառակված։ Եվ որոշեցի, որ մյուս աղվեսներին համոզեմ, որ ձեռ քաշեն իրենց պոչերից։ Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդացի, որ կտրեն իրենց պոչերը, նախ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվես ինձ պատասխանեց․ «Է՝, բարեկա՜մս, դու ինձ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»։

Continue reading “Մայրենիի ստուգատես, առաջադրանք 2, մայիսի 19-22”

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ուսումնական գարուն, Ամփոփումներ

4-րդ դասարանների մայրենիի «Ելք» ստուգատես

Մայրենիի ստուգատես, առաջադրանք 1, մայիսի 15-17

Մայրենիի ստուգատես, առաջադրանք 2, մայիսի 19-22

Մայրենիի ստուգատես Առաջադրանք 3

Մայրենիի ստուգատես Առաջադրանք 4, մայիս 23-26

Մայրենիի ստուգատես Առաջադրանք 5-մայիսի 26-29

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ուսումնական գարուն

Մայրենիի ստուգատես, առաջադրանք 1, մայիսի 15-17

Ստուգատեսային առաջադրանքներ, արդյունքներ՝

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Աերկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Երկար – կոնֆետ, շոկոլադե – պանիր, խռոված – նապաստակ, երկարագուլպա – ձմերուկ, կռվավար – պաղպաղակ։

Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։ 

Կռվարար պաղպաղակը

Կար-չկար մի պաղպաղակ կար։ Նա չափից դուրս կռվարար էր։ Նա ուներ իր նման կռվարար ընկերներ։ Հենց իրենք տեսնում էին ուրիշ պաղպաղակ սկսում էին ջղայնանալ։ Նրանք չարաճճի բաներ էին հորինում։ Հենց մարդ էին տեսնում միանգամից հալչում էին։