Posted in 4-րդ դասարան, Ուսումնական աշուն, Անհատական ուսումնական պլան

Առաջին ուսումնական շրջան

Անուն Ազգանուն, դասարան – Գագիկ Խաչատրյան, 4-3 դասարան

Ընտրությամբ խումբ – Ռոբոտաշինություն

Երկարացվա օրվա ծառայություն- Օգտվում եմ շաբաթը 2 օր

Երթուղային ծառայություն – Չեմ օգտվում

Լրացուցիչ կրթություն – դպրոցում /կարատե/

Posted in 3-րդ դասարան, Հաշվետվություններ, Մայրենի, Ուսումնական ամառ, Առաջադրանքներ

Ամառային առաջադրանքներ մայրենիից

Ես Գագիկն եմ :

Ամառային արձակուրդի ընթացքում կարդացել եմ բազմաթիվ գրքեր՝ : Կարդացել եմ նաև ընկեր Քրիստինեի հանձնարարած «Երեք վիպակ Մանչուկի եւ Կառլսոնի մասին» պատմությունը: Ինչպես իմ կարդացած մնացած գրքերը, այնպես էլ այս գիրքը, ինձ շատ դուր եկավ: Ձեզ եմ ներկայացնում այդ գրքի մասին պաատմող մի փոքր հատված՝

Այս պատմությունը փոքրիկ տղայի և մի չաղ, ագահ, թռչող մարդու մասին է: Փոքրիկ տղայի անունը՝ Մանչուկ է, իսկ այդ թռչող մարդու անունը՝ Կառլսոն:

Փոքրիկ Մանչուկին իր ծննդյան օրվա առթիվ նվիրում են փոքրիկ հաչող շնիկ:

Մի օր այդ Կառլսոնը բաց պատուհանից մտնում է Մանչուկի մոտ, և պատմում է, որ ինքը ապրում է տանիքում: Կառլսոնը Մանչուկին նվիրում է մի սուլիչ, որ նա կարողանա այդ սուլիչով կանչել իր շունիկ Բիմբոյին:

Մանչուկի ծննդյան ժամանակ մայրիկի պատրաստած բուդերբրոդների կեսը ագահաբար Կառլսոնն է ուտում:

Հրաժեշտի ժամանակ Կառլսոնը Մանչուկին ասում է, որ հաջորդ անգամ, որ ինքը գա տորթ կուտի:

Ընկեր Քրիստինն մեզ հանձնարարել էր նաև պատմել մեր ամենագեղեցիկ ծննդյան օրվա մասին: Այդ մասին կարող եք կարդալ՝ այստեղ :

Մեզ հանձնարաված էր նաև պատմել մեր անցկացրած ամառային օրերի մասին: Իմ հետաքրքիր ամառվա մասին կարող էք կարդալ այստեղ :