Posted in 3-րդ դասարան, Ճամփորդություններ, Մայրենի, Ուսումնական ձմեռ, Փետրվարիկ

Ճամփորդություն դեպի Տիկնիկային թատրոն «Անխելք մարդը»

Այսօր մենք գնացել էինք Տիկնիկային թատրոն «Անխելք մարդը» դիտելու։ Ներկայացումը շատ լավն էր։ Ներկայացումը հենց հեքիաթի նման էր։ Ներկայացման մեջ ամենաշատը ինձ դուր եկավ այն պահը, երբ անխելք մարդը պատին զարկվեց և ընկավ։ Այդ պահը շատ ծիծաղելի էր։ Ինձ շատ դուր եկավ ներկայացումը։

Շնորհակալություն այն բոլոր մարդկանց ովքեր այպես արեցին, որ մենք գնացին ներկայացմանը

Լուսանկարները՝ ընկեր Նարինեի:

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Նամակներ, Ուսումնական ձմեռ, Փետրվարիկ

Աշխատասեր Հուռին

Հեքիաթը աշխատասեր Հուռու մասին է։ Քանի որ աշխատասեր Հուռին այստեղ- այնտեղ գործ է անում, նա հոգնում է և նա ուզում է գործ չանել։ Եվ նա պարապ-սարապ նստած է խոտի վրա։ Անբան Հուռին պառկած խոսում է։ Անբան Հուռին այնքան խելոք է, որ նա չար չի պահում։ Բայց Անբան Հուռին որոշում է գործ անել։

Posted in 3-րդ դասարան, Նամակներ, Ուսումնական ձմեռ, Փետրվարիկ

Բարեկենդանը

Լինում է չի լինում մի մարդ ու կնիկ են լինում, բայց իրար հավանելիս չեն լինում։ Էս մարդը մի եղ ու բրինձ է առնում, գալիս է տուն ու ասում։ Այ կնիկ ես Մարդը կնգան է ասում կնիկը մարդուն։

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Նամակներ, Ուսումնական ձմեռ, Փետրվարիկ

Նամակ կույրերին

Բարև Ձեզ հարգելի կույր ընկերներ։ Ես Գագիկն եմ։ Ես ուզում եմ Ձեզ մի խորհուրդ տալ։ Ես ուզում եմ, որ դուք միմյանց լսեք և ամեն մեկը ձեր ասածը չպնդեք։ Եթե այդպես անեք, ձեզ ոչ ոք չի հաղթի։

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Նամակներ, Ուսումնական ձմեռ, Փետրվարիկ

Նամակ գայլին

Ինձ համար սոված նստած էի, մեկ էլ մի անխելք մարդ եկավ, նրան հարցրի, թե ու՞ր է գնում։ Պատասխանեց, որ գնում է Աստծո մոտ ՝ իր աղքատության մասին զրուցելու։ Նրան խնդրեցի, որ իմ սովածության մասին էլ պատմի Աստծուն։ Համաձայնվեց, գնաց, պատմեց, ու հետ եկավ։ Պարզվեց, որ պետք է մի անխելք մարդ գտնեի, ուտեի, կշտանայի։ Վերջը էս անխելքին կերա․․․

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Նամակներ, Ուսումնական ձմեռ, Փետրվարիկ

Նամակ Ձախորդ Փանոսին

Բարև Փանոս ջան։ Ի՞նչ ես անում հիմա։ Ես քո մասին կարդացել եմ և ուզում եմ իմանալ ինչու՞ են քո անունը դրել Ձախորդ։ Ուզում եմ, որ ձախորդ բաներ չանես, և բոլորը քո համար ուրիշ անուն մտածեն։

Posted in 3-րդ դասարան, Հեքիաթներ, Ուսումնական ձմեռ, Փետրվարիկ

«Խոսող ձուկը» հեքիաթի վերջալույսը նկարագրող հատվածը

Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։