Posted in 3-րդ դասարան, Հունիսիկ, Ճամփորդություններ, Ուսումնական ամառ, Ծեսեր

Ճամփորդություն դեպի Բջնի

Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս մենք հիանալի ճամփորդություն կատարեցինք դեպի Բջնի՝ Համբարձման ծեսը նշելու։ Մեր դասարանի հետ էին նաև 2.1 դասարանի սովորողները։ Մենք հասանք այնտեղ և նախաճաշեցինք։ Հետո բոլորովս գնացինքԲջնի գյուղում թափառումների։ Նախ՝ աղջիկները գնացին յոթ աղբյուրից ջուր վերցնելու, հետո մենք տղաներով գողացանք աղջիկների ջուրը։ Հերթով տներով անցնում էինք, ամեն մի տնից մեկին գովում էինք։ Ում, որ գովում էինք մեզ տալիս էին քաղցրավենիքներ։

Բջնի գյուղում Ջանգյուլում անելուց հետո մենք գնացինք Բջնի գյուղի եկեղեցին։ Այտեղ մենք երգեցինք մեր սիրելի երգերը, իսկ ամենավերջում մենք մի լավ վազվզեցինք ու խաղացինք։

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական գարուն, Ծեսեր

Զատկածեսն իմ ընտանիքում

Զատիկը իմ ամենաշատ սիրելի տոներից է։ Զատիկի ամենահաճելի պահն այն է, երբ ներկված ձվերով կռվում ենք։ Ինչպես ամեն տարի այս տարի ևս, նշեցինք զատկատոնը։

Զատիկին պատրաստում են տարբեր ուտեստներ՝ չամչով փլավ, խաշած – ներկված ձու, տապակած կանաչիներ և ձուկ։ Իհարկե զատկի սեղանին անպակաս է գինին։

Ես գիտեմ, որ չամչով փլավի մեջ չամիչները հավատացյալ մարդիկ են, իսկ բրինձները ամբողջ մարդիկ։

Նաև գիտեմ, որ ներկված ձուն ամբողջ աշխարհն է, իսկ միջի դեղնուցը՝ Երկիր մոլորակը։

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ, Ուսումնական ձմեռ, Ծեսեր

Ինչպես անցավ մեր օրը «Տերյան Մշակութային կենտրոն»-ում

Այսօր մենք դասարանով, ընկեր Լիանայի, ընկեր Նարինեի և ընկեր Հեղինեի հետ գնացել էինք «Տերյան Մշակութային կենտրոն», որպեսզի ծանոթանանք հայկական տարազների հետ:

Շատ լավ ու հետաքրքիր օր անցկացրինք: Հանդերձարանում մեզ աշխատակիցները օգնում էին, որ հագնեինք տարազները: Իմ հագած տարազը Արցախինն էր: Արցախի տարազից հագել էր նաև մեր դասարանի Նարեկը: Ընկեր Լիանան և ընկեր Նարինեն նույնպես շատ հիասքանչ էին: Իսկ ընկեր Հեղինեի տարազը գեղեցիկ էր, որովհետև նրա ճակտոցի վրա բազմագույն ծաղիկներ էին:

Շատ շնորհակալություն «Տերյան մշակութային կենտրոնին», որ մեզ շատ լավ ու համբերատար ընդունեցին:

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ուսումնական ձմեռ, Ծեսեր

Դդմի օգտակար հատկությունները

Դդումը  դդմանզգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային։

Ավելի մանրամասն կարող եք լսել՝

Posted in 3-րդ դասարան, «ԵՍ» նախագիծ, Հետաքրքիր, Նոյեմբերիկ, Ուսումնական աշուն, Առցանց ուսուցում, Ես կարողանում եմ, Ծեսեր, Uncategorized

Թթվի բաղադրատոմս Գագիկից

Թթու պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է մեկ հատ լոլիկ, երկու հատ բազուկ, մեկ հատ ծաղկակաղամբ, 1 կգ կաղամբ, ութ հատ նեխուր, 1կապ չորացրած սամիթ: