Posted in 4-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական ձմեռ

Վիշապալիճ

Գեղամա լեռներում թաքնված 2600 մետր բարձրության վրա գտնվող Վիշապալիճը շրջապատված է Վիշապասար և Աժդահակ բարձր լեռներով: Այն գտնվում է Արարատի մարզում, Գեղարդ գյուղից 9 կմ արևելք։Այն Խափանված լճակ է Գեղամա լեռների շրջանում, Գեղարդավանքից հյուսիս։ Լիճը վերանորոգել էր Գեղարդավանքի վանահայր Վարդան վարդապետը, բայց լճի ջուրը խորտակել էր պատնեշը հեղեղել Ազատ գետի վերնագավառը։ Լճի կողքին են գտնվում 2 վիշապաքարեր, որոնք ունեն 2-3 հազարամյա պատմություն: Նրանց բարձրությունը հասնում է 3,5 մետրի, իսկ նրանց վրա պատկերված է արագիլ։

Տեղադրությունը – Արարատի մարզ

Ավազանի մակերեսը – 0,3 քկմ

Միջին բարձրությունը – 2620 մ

Սկիզբ առնող գետերը – Գողթ

Posted in 4-րդ դասարան, Ուսումնական ձմեռ, Բնագիտություն

Ճամփորդություներ Աֆրիկայով

1.Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

2.Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Զամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող՝ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Posted in 4-րդ դասարան, Ճամփորդություններ, Մայրենի, Ուսումնական ձմեռ

Ճամփորդություն դեպի Գեղասահքի մարզադպրոց

Այսօր մենք գնացինք սահադաշտ։ Ամեն ինչ շատ լավ էր, շատ հավես էր և ուրախ։ Սկզբից ես վախենում էի սառույցի վրա գնալ, բայց հետո սովորեցի։ Մեկ-մեկ ընկնում էի, հետո կարողացա գնալ սառույցի վրա։ Ամեն ինչ շատ հավես էր, ամեն ինչ դուր եկավ։ Իմ դասարանցիները ընկնում էին, ինչպես ես։ Իսկ ընկեր Ռոբերտը մեզ շատ էր օգնում։ Եվ հետո, մեր ժամանակը սպառվեց, և մենք գնացինք չմուշկները հանելու։ Մենք այսօր շատ լավ օր ունեցանք։ Շնորհակալություն հայտնեցինք ընկեր Քրիստինեին և ընկեր Ալինային։

Posted in 4-րդ դասարան, Ձմեռային ճամբար, Մայրենի, Ուսումնական ձմեռ

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Այս շաբաթ ևս, ինչպես մնացած շաբաթները, անցավ շատ հագեցած ։

Շաբաթվա սկզբում մեր լեզվագործության ճամբարականերով պատրաստեցինք փոխինձ և կազմակերպեցինք ուրախ թեյախմություն։ Նախապես գիտեինք, թե ով ինչ պետք է բերեր։ Թեյախմությունից և փոխինձ ուտելուց հետո, մենք գնացինք մարզական պարապմունքի։

Իսկ շաբաթվա վերջում ամփոփեցինք հերթական ճամփորդությամբ։ Այս անգամ գնացել էինք Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան։ Ճամփորդության մասին այս հղումով։

Posted in 4-րդ դասարան, Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ, Մայրենի, Ուսումնական ձմեռ

Ճամփորդություն դեպի Լուսիկ Ագելեցու տուն-թանգարան

Այսօր մենք գնացին Լուսիկ Ագելեցու տուն թանգարան և ամեն ինչ իմացանք նրա մասին։ Այդ տուն-թանգարանը գտնվում է Երևանում, Էրեբունի համայնքում, Մուրացան 79 հասցեում։ Դա մի երեք հարկանի շատ գեղեցիկ տուն էր

Այդ տուն-թանգարանի մեջ մեջ կար փոքրիկ ռեստորան, որտեղ հաց էին ուտում։ Նաև մի ծառ կար, որը 100 տարեկան եր մինչև երկինք եր հասնում։ Այդտեղ բազմաթիվ հայկական տարազներ կային և բազմաթիվ գեղեցիկ գոտիներ։

Երրորդ հարկում մի քանի տիկնիկներ կային, որոնք չար հոգիներին նախատեսված էին չար հոգիներին տանեին։ Նաև երկու փոքրիկ գնդիկներ կային՝ առաջին սպիտակ գնդիկը բերում էր ամառ և ձյուն։ Մյուս սև գնդիկը բերում է աշուն և գարուն։

Ամեն ինչ շատ դուր եկավ։ Իրականում ես շատ եմ սիրում Լուսիկ Ագելեցուն, որովհետև նա շատ լավ նկարիչ է:

Լուսանկարները Քրիստինե Շահբազյանից և Ալինա Աղասյանից։

Posted in 4-րդ դասարան, Ձմեռային ճամբար, Ուսումնական ձմեռ

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Ճամբարային երկրորդ շաբաթը նույնպես շատ հետաքրքիր է։

Այս շաբաթ մենք ունեցանք մարզական շատ հետաքրքիր պարապունք՝

Այս շաբաթ մենք հանդիպում ունեցանք Ավագ դպրոցի սովորողների հետ նրանք մեզ մի ներկայացում ցույց տվեցին

Նաև Quizizz ծրագրով սովորեցինք պատրաստեցինք լեզվական խաղեր։

Իսկ այս հղումով իմ պատրաստած խաղն է։

Մենք ընկեր Ալինայի հետ ունեցել ենք ուրախ անգլերեն, որի ժամանակ կատարել ենք առաջադրանքները։

Հինգշաբթի օրը մեր ամբողջ ջոկատով, ընկեր Քրիստինեի հետ, մեր հարթակում պատրաստեցինք աշխարհի ամենահամեղ հալվան՝ տարբեր մրգերով։ Հետո կազմակեպեցինք համեղ թեյախմություն։

Իսկ Շաբաթվա վերջում մենք էլի ունեցանք մարզական հանդիպում, որի ժամանակ նախավարժանք ենք արել, մարզվել ենք։

Նաև ունեցել եմ թատրոնի փորձ, որը կազմակերպել են մեր ավագ դպրոցի ընկերները։ Ես այդ թատրոնում գլխավոր աղվեսի դերն եմ կատարում։

Posted in 4-րդ դասարան, Ձմեռային ճամբար, Ուսումնական ձմեռ

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ինչպես ամեն Ամանորից հետո, այս տարի ևս, սկսվեց ճամբարային եռուզեռով։

Ես ընտրեցի «Լրագրող – ընթերցասերներ»-ի ջոկատը։ Մեր ջոկատի պատասխանատուն ընկեր Քրիստինեն է։ Ինչպես միշտ, ամեն օր առավոտյան մեր օրը սկսվում է ընդհանուր պարապմունքով։ Հետո ծանոթանում ենք մեր օրվա անելիքների հետ։

Մեր ջոկատում այս շաբաթ ունեինք ընթերցանության ժամ, որի ընթացքում մեր ջոկատի երեխաներով կարդում էինք մեր սիրած գրքերը։

Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանից։

Այս շաբաթվա ընթացքում մենք դիտեցինք կինոֆիլմեր և մուլտֆիլմեր, իսկ հետո քննարկում էինք։

Ուզում եմ ասել նաև, որ մենք այս շաբաթ շատ զբաղված էինք, որովհետև պատրաստվում էինք «Սուրբ Ծննդյան խորհրդով» մեդիաուրբաթին։ Ամեն օր մենք անում էինք երգի և պարի փորձեր, որպեսզի լավ ելույթ ունենայինք։ Փորձերի մասին՝ Հյուսիսափայլ TV – ի 15- րդ եթերում։

Մեր մեդիաուրբաթն անցավ շատ հիասքանչ։

Ահա լուսանկարներով` (Լուսանկարները Ալինա Աղասյանից)

Posted in Ձմեռային ճամբար, Ուսումնական ձմեռ, Անգլերեն լեզու

On the Skating Rink

A Fox, two Hares, a Dog, and a Pig want to go to the skating rink. Suddenly they see a big brown Bear.

“Do you want to go to the skating rink with us?” We can skate. It’s fun to be on the ice. Let’s go with us”.

I would love to but I can’t skate. OK…let’s.”

The ice is blue and nice. Now the Fox is on the ice. She can dance on the ice very well. The Hares cannot dance but they like to skate. The Pig is not a good skater. On and on she falls down. But she wants to skate well. Then the Bear goes to the ice. He is big and clumsy. He can’t even stand on his skates. The Dog wants to help him and they fall down together.

The Bear doesn’t like it. He is not happy.

“Don’t worry. Be happy,” says the Dog.

Անծանոթ բառեր

Skating Rink- սահադաշտ

I’d love to – I would love to – սիրով, շատ կուզենայի․․․

clumsy {klamsi}- թափթփված

even- նույնիսկ

stand-կանգնել

together-միասին

don’t worry-մի անհանգստացիր, մի մտահոգվիր

Continue reading “On the Skating Rink”