Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն

Տնային աշխատանք հայրենագիտությունից 06.05.2024

Հարցեր և առաջադրանքներ

 1. Ի՞նչ կարևոր քայլեր կատարեց Արշակ II­ը երկրի կյանքը կարգավորելու և պետությունը ամրապնդելու համար։

 Արշակ 2 – ը խուսափելով իր հայրենիքի ավերումից ընդհունում է Շապուհ արքայի հրավերը և գնում է Պարսկաստան։ Դրանով իր ժողովրդին չի տանում պատերազմի։


2. Ո՞վ դարձավ Հայոց կաթողիկոս այդ ժամանակ։

Ներսես Մեծ – ը։


3. Մի անգամ էլ կարդացե՛ք Արշակի ու Շապուհի մասին պատմությունը։ Դրանով ի՞նչ է ցանկանում ասել մեզ պատմիչը։

Պատմիչը դրանով ուզում էր ասել, որ մարդ պետք է միշտ իր հողի վրա լինի, որ ուժեղ լինի։


4. Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը Պապ թագավորի նկատմամբ թշնամական դիրք բռնեց, ինչո՞վ ավարտվեց դա:

Երկրի անկախության ամրապնդմանն ուղղված Պապի քայլերը դուր չէին գալիս նաև Հռոմեական կայսրությանը։ Հռոմը ձգտում էր ամեն կերպ Պապին զրկել գահից։ Պապ թագավորին հաջողվում է խուսափել իր դեմ կազմակերպված դավադրությունից։ Ի վերջո, 374 թվականին Հայաստանում հռոմեական զորքերի զորա վարը, որ կեղծավորաբար բարեկամ էր ձևանում, կայսեր հանձնարա րությամբ խնջույքի է հրավիրում Պապին և դավադրաբար սպանում նրան։ 

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն

Կոտայք մարզի մասին

Կոտայքի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական հատվածում։ Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը[1]։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաք Երևանին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին[1]։ Հայաստանի միակ մարզն է, որը չի սահմանակցում հարևան որևէ պետության հետ։ Միևնույն ժամանակ, Կոտայքը չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են Երևանին[2]։

Կոտայքի վարչական կենտրոնը Հրազդանն է, խոշորագույն քաղաքը՝ Աբովյանը։ Մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք՝ 8-րդը Հայաստանի մարզերի շարքում։ Ըստ 2023 թվականի տվյալների վիճակագրական տվյալների՝ Կոտայքի մարզի բնակչությունը կազմում է 254 600 մարդ[3]։ Ներառում է 42 համայնքներ, այդ թվում՝ 7 քաղաքային և 35 գյուղական։ Խոշորագույն համայնքներն են Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Նաիրի և Նոր Հաճըն միավորները։

Կոտայքի արևմտյան մասը պատմականորեն ներառված է եղել Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների կազմում[4]։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով[5]։

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն

Արտաշեսյան արքայատոհմ

Հարցեր և առաջադրանքներ

  • Ո՞ր թվականներին է հիմնադրվել Արտաշեսյան արքայատոհմը։

Մագնեսիայի ճակտամարտում Հռոմից Անտիոքոս III–ի կրած պարտությունից հետո, Արտաշես Ա անկախ է հռչակել Հայաստանը և հիմնել նոր արքայատոհմ, որն իր հիմնադրի անունով պատմագրության մեջ կոչվում է Արտաշեսյան:

Continue reading “Արտաշեսյան արքայատոհմ”

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական գարուն, Բնագիտություն

Զատկածեսն ընտանիքում

Զատիկը իմ ամենասիրելի տոներից մեկն է։ Ինչպես ամեն տարի այս տարի ևս զատկատոնը շատ գեղեցիկ անցկացրինք մորաքրոջս տղաների հետ կռվեցրինք ներկած ձվերը և զատկական համեղությունները։

Նկարները ստորև՝

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական գարուն

Երևանյան զբոսայգիներ

«Ուսումնական գարուն» նախագիծ

Ձեզ ներկայացնում եմ Երևանի զբոսայգիների մասին՝

  1. Օղակաձև զբոսայգի – գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Այգու հատակագիծը ստեղծվել է 1924թ․-ին, բայց աշխատանքները սկսվել են 1960-ական թվականների սկզբին։Օղակաձև զբոսայգին վերանվանվել է Երիտասադրության զբոսայգի։ Այն, սկսելով «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սբ. Գր. Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Ե. Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այստեղ են տեղադրված բազմաթիվ նշանավոր մարդկանց արձաններ։

Continue reading “Երևանյան զբոսայգիներ”

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն

Արա գեղեցիկ և Շամիրամ

Հայոց արքա Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է նրա որդուն` Արա Գեղեցիկին։ Ասորեստանում այդ ժամանակ թագավորում է Նինոս արքան, որը բարձր շնորհների է արժանացնում Արային, ինչպես որ ժամանակին՝ նրա հորը: Սակայն Նինոսի կինը` Շամիրամը, վաղուց ի վեր լսած լինելով Արայի գեղեցկության մասին, ողջ հոգով տենչում է տեսնել նրան, սակայն ամուսնու ահից չի համարձակվում անել դա։

Continue reading “Արա գեղեցիկ և Շամիրամ”

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն

Դիցաբանություն․ Հայ հեթանոս աստվածներ

Արամազդ – Հին հայերի գերագույն աստվածը

Անահիտ – մայր աստվածուհի, Արամազդի դուստրը

Վահագն – Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի։ Ամպրոպի և կայծակի աստվածը։

Աստղիկ – Սիրո և ջրի աստվածուհի, Վահագնի սիրելին։

Նանե – Պատերազմի աստվածուհի, Արամազդի դուստրը, նա սերտ կապեր ուներ Անահիտ աստվածուհու հետ, նույնիսկ իրենց տաճարները իրար մոտ էին կառուցում։

Միհր – Երկնային լույսի և արեգակի աստվածը։ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին է նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը։

Տիր –  Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածը, որը Արամազդ Աստծո քարտուղարն էր։

Ամանօր և Վանատուր – Համաժողավրդական սիրո և ճանաչման արժանացած աստվածներ։ Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին։

Սպանդարամետ – Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածը։

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր մենք գնացել էինք Մատենադարան՝ Հայրենագիտության ժամն այնտեղ անցկացնելու համար։ Այնտեղ շատ հավես անցավ, այնտեղ իմացանք հին գրերի մասին, տառերի մասին։ Այնտեղ մենք տեսանք բազմաթիվ հին իրեր: Իմացանք նաև, որ կարմիր գույնը ստացել են Որդան կարմիրից, կապույտ գույնը ստացել են փոքր քարիկներից, իսկ դեղին գույնը նույնպես փոքր քարիկներից։ Մեզ մոտ շատ հետաքրքիր պատմող գիդ կար, նա մեզ բացատրեց հին գրիչների մասին։ Իմացանք, որ եթե մարդ մտնի Մատենադարան, տառերից կարող է իմանալ թվականները։ Մուտքի մոտ նշված տառերով, մենք իմացանք, որ 1997 թվականին ավարտվել է Մատենադարանի, կառուցումը։

Այնուհետև մենք գնացինք մեր երթուղայինները և գնացինք դպրոց։

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն

Դիցաբանություն և առասպել

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի

Իրական է;

  1. Ո՞վքեր էին առասպելի հերոսները

Տորք Անգեղը, Սասունցի Դավիթը;

  1. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/

Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն` ոչ սովորական մարդիկ;

  1. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/

  1. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Գառնի Գեղարդ;