Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական ամառ, Ամփոփումներ

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային հանգիստը

Այս տարի իմ ամառը շատ հագեցած անցավ։

Ամեն ինչ սկսվեց իմ վերջին քննության՝ մաթեմատիկայի քննությունից հետո։ Քննությունից հեո բոլոր իմ դասարանցիներով մտանք լողավազան, որպեսզի նշենք մեր ավարտելը։

Մնացած օրերս անցել են շատ գունեղ։

Հունիսին մենք ընտանիքով գնացել էինք Տավուշի մարզ Ենոքավան գյուղ ճանապարհը շատ երկար էր բայց հաղթահարեցի բնությունը շատ հիասքանչ էր, շուրջ-բոլորը գեղեցիկ անտառներ էին, օդը մաքու՜ր-մաքու՜ր էր։

Continue reading “Ինչպես եմ անցկացրել իմ ամառային հանգիստը”

Posted in Ուսումնական ամառ

Թե ինչպես ես անցկացրեցի ծննդյանս օրը

Եվ այսպես, ես ուզում եմ պատմել այն մասին, թե ինչպես անցկացրեցի իմ ծննդյան օրը։ Ծնունդս հուլիսի 7-ին է։, և ես այդ օրը դարձա 9 տարեկան։ Առավոտյան գնացել էինք Լունա – պարկ, այնտեղ ես ավտոդրոմի մեքենաներ քշեցի։ Հետո գնացինք պաղպաղակ ուտելու, իսկ հետո՝ մի-լավ հաց կերանք։ Մենք մի լավ զբոսնեցինք։ Շատ գեղեցիկ են Երևանի փողոցները, հատկապես՝ երեկոյան։

Ծնունդս շատ լավ ու տպավորիչ անցավ։

Posted in 3-րդ դասարան, Հաշվետվություններ, Մայրենի, Ուսումնական ամառ, Առաջադրանքներ

Ամառային առաջադրանքներ մայրենիից

Ես Գագիկն եմ :

Ամառային արձակուրդի ընթացքում կարդացել եմ բազմաթիվ գրքեր՝ : Կարդացել եմ նաև ընկեր Քրիստինեի հանձնարարած «Երեք վիպակ Մանչուկի եւ Կառլսոնի մասին» պատմությունը: Ինչպես իմ կարդացած մնացած գրքերը, այնպես էլ այս գիրքը, ինձ շատ դուր եկավ: Ձեզ եմ ներկայացնում այդ գրքի մասին պաատմող մի փոքր հատված՝

Այս պատմությունը փոքրիկ տղայի և մի չաղ, ագահ, թռչող մարդու մասին է: Փոքրիկ տղայի անունը՝ Մանչուկ է, իսկ այդ թռչող մարդու անունը՝ Կառլսոն:

Փոքրիկ Մանչուկին իր ծննդյան օրվա առթիվ նվիրում են փոքրիկ հաչող շնիկ:

Մի օր այդ Կառլսոնը բաց պատուհանից մտնում է Մանչուկի մոտ, և պատմում է, որ ինքը ապրում է տանիքում: Կառլսոնը Մանչուկին նվիրում է մի սուլիչ, որ նա կարողանա այդ սուլիչով կանչել իր շունիկ Բիմբոյին:

Մանչուկի ծննդյան ժամանակ մայրիկի պատրաստած բուդերբրոդների կեսը ագահաբար Կառլսոնն է ուտում:

Հրաժեշտի ժամանակ Կառլսոնը Մանչուկին ասում է, որ հաջորդ անգամ, որ ինքը գա տորթ կուտի:

Ընկեր Քրիստինն մեզ հանձնարարել էր նաև պատմել մեր ամենագեղեցիկ ծննդյան օրվա մասին: Այդ մասին կարող եք կարդալ՝ այստեղ :

Մեզ հանձնարաված էր նաև պատմել մեր անցկացրած ամառային օրերի մասին: Իմ հետաքրքիր ամառվա մասին կարող էք կարդալ այստեղ :

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ամառ, Իմ գրադարանը

Ամառային արձակուրդներին կարդացած գրքերի մասին

  1. Ազատ Շահինյան «Սուրի և Սամի արկածները»:

Այս գիրքը շատ հետաքրքիր է: Այն պատմում է 2 դասընկերների մասին, ովքեր շատ չար են ու անընդհատ փորձանքների մեջ են ընկնում: Ընկերներից մեկի անունը Սուրեն է, իսկ մյուսինը՝ Սամվել: Սուրից և Սամից բողոքում են ամբողջ քաղաքը: Նրանց մայրիկները թույլ չեն տալիս, որ նրանք իրար հետ ընկերություն անեն, որ նորից խանդիրների մեջ չընկնեն:

Ինձ ամենաշատը դուր է եկել «Կաղնուտի անտառը» գլուխը: Այստեղ պատմում է այն մասին, որ Սուրն ու Սամը և իրենց ընկերները հնդիկ-հնդիկ են խաղում:

  • Իմ կարծիքով շատ հետաքրքիր ու չարաճճի գիրք է:

Continue reading “Ամառային արձակուրդներին կարդացած գրքերի մասին”

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ամառ

Ինչպես եմ անցկացրել ամառը

Ինչպես ամեն ամռանը, այս տարի նույնպես ամառային արձակուրդներիս մի մասը անցկացրեցի գյուղում: Գյուղում շատ աշխատանքներ կար անելու: Ես օգնում էի տատիկիս տարբեր աշխատանքներ անելուց՝ հավաքում էինք, ծիրան, բալ, ոռոգում էինք հողամասը, դույլ ով ջրում էի բակի ծաղիկները, տատիկին օգնում էի չրեր պատրաստելուց՝ ծիրանի կեռասի և բալի: Իսկ օրվա ամենաշոգ ժամանակ փոքրիկ լողավազանում լողանում էի:

Continue reading “Ինչպես եմ անցկացրել ամառը”

Posted in 3-րդ դասարան, Հունիսիկ, Ճամփորդություններ, Ուսումնական ամառ, Ծեսեր

Ճամփորդություն դեպի Բջնի

Ինչպես ամեն անգամ, այս անգամ ևս մենք հիանալի ճամփորդություն կատարեցինք դեպի Բջնի՝ Համբարձման ծեսը նշելու։ Մեր դասարանի հետ էին նաև 2.1 դասարանի սովորողները։ Մենք հասանք այնտեղ և նախաճաշեցինք։ Հետո բոլորովս գնացինքԲջնի գյուղում թափառումների։ Նախ՝ աղջիկները գնացին յոթ աղբյուրից ջուր վերցնելու, հետո մենք տղաներով գողացանք աղջիկների ջուրը։ Հերթով տներով անցնում էինք, ամեն մի տնից մեկին գովում էինք։ Ում, որ գովում էինք մեզ տալիս էին քաղցրավենիքներ։

Բջնի գյուղում Ջանգյուլում անելուց հետո մենք գնացինք Բջնի գյուղի եկեղեցին։ Այտեղ մենք երգեցինք մեր սիրելի երգերը, իսկ ամենավերջում մենք մի լավ վազվզեցինք ու խաղացինք։

Posted in 3-րդ դասարան, Հեքիաթներ, Ուսումնական ամառ

Հորինուկներ

Գագիկ Խաչատրյան «Արևն ու ամպիկը»

Խաչատրյան Գագիկ СКАЧАТЬ

Գագիկ Խաչատրյան

Ողջույն գարուն

Նամակ ձկանը

Դդմային խնդիրներ

Հանելուկ

Նամակ եղևնուն

Հրաժեշտ աշնանը

Տիկին բազուկ