Posted in Հեքիաթների ընթերցում, Նախագծային, Ընթերցումներ

Հեքիաթների ընթերցումներ

«Կարմիր Գլխարկը» Շառլ Պերո

«Բարեկենդանը» Հովաննես Թումանյան

«Անբան Հուռին» Հովաննես Թումանյան

«Ջելսոմինոն Խաբեբաների աշխարհում» Ջաննի Ռոդարի

«Ճամփորդները» Հովաննես Թումանյան

Posted in 5-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ, Ընթերցումներ

Ուսումնական ձմեռ 2024 (նախագիծ)

  • Ո՞ր ստեղծագործություններն ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը):

Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»։

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»։

  • Քեզ դուր եկած հետաքրքիր հատվածները կամ արտահայտությունները:

Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»։

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց  մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր:

Հ. Ք.Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:

  • Ի՞նչ սովորեցիր կարդացածդ ստեղծագործություններից:

ես Հ. Ք.Անդերսեն «Լուցկիներով աղջիկը» հեքիաթից սովորեցի, որ մարդ պետք է իր նպատակներին միշտ հասնի ու միշտ բարի լինի։

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ, Ընթերցումներ

Կարդում ենք Թումանյան

Թումանյանական ֆլեշմոբ

Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված եղավ թողնել դպրոցը եւ սկսեց աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետեւ Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչեւ 1893թ)։

Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։

Continue reading “Կարդում ենք Թումանյան”

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ, Ընթերցումներ

Վահան Տերյան «Փողոցում»

Վահան Տերյան «Փողոցում»

Գիշերվա փողոցները թափուր
Շրջեցի տրտում ու միայնակ,
Խոհերով և՛ քաղցր, և՛ տխուր,
Երազով դյութական ու հստակ…
Աշխարհում այս աղոտ, ես քնքուշ
Մի հեքիաթ հյուսեցի քո մասին,
Պատկերըդ լուսեղեն ու անուշ
Պարզեցի կյանքի չար երա զին…
Մեկնեցի վիճակըս անժպիտ
Օրերիդ օրորի՜ ն, օրորի՜ն,
Կույս հոգուդ խնդությանը վըճիտ,
Հայացքիդ տխրությանը խորին…
Անաղմուկ, անտրտունջ, անհնչյուն
Գալիս ես ու նորից հեռանում,
Ու հեռվից դյութում ես ու կանչում,
Լուսերե՜ս, անմարմի՜ն, անանո՜ւն…