Posted in 5-րդ դասարան, Մայրենի

Տնային աշխատանք մայրենիից 29.02.2024

Սովորի՛ր այս բառերը, բառերի ճիշտ գրությունը, ապա բոլոր բառերով կազմի՛ր նախադասություններ՝

աղտ –  (աղբ, կեղտ)

ախտ –  (հիվանդություն՝ լնդախտ, թոքախտ, գետախտ)

ուղտ –  (կենդանի)

ուխտ –  (երդում, խոստում)

կտրիճ –  (քաջ, խիզախ, արի)

կտրիչ –  (սուր, կտրող)

հորդ –  (առատ, վարար)

հորթ –  (կովի ձագ)

հարթ – (ուղիղ)

հարդ –  (կտրտած խոտ, ցորենի՝ գարու, այլ հացահատիկների ցողունները, դարման)

որդ –  (ճիճու, անձրևաորդ)

որթ –  (խաղողի վազ, որթատունկ)

Posted in 5-րդ դասարան, Մայրենի

Տնային աշխատանք մայրենիից 28.02.2024

1.Սովորի՛ր(կրկնի՛ր-վերհիշի՛ր)  Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Continue reading “Տնային աշխատանք մայրենիից 28.02.2024”

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր մենք գնացել էինք Մատենադարան՝ Հայրենագիտության ժամն այնտեղ անցկացնելու համար։ Այնտեղ շատ հավես անցավ, այնտեղ իմացանք հին գրերի մասին, տառերի մասին։ Այնտեղ մենք տեսանք բազմաթիվ հին իրեր: Իմացանք նաև, որ կարմիր գույնը ստացել են Որդան կարմիրից, կապույտ գույնը ստացել են փոքր քարիկներից, իսկ դեղին գույնը նույնպես փոքր քարիկներից։ Մեզ մոտ շատ հետաքրքիր պատմող գիդ կար, նա մեզ բացատրեց հին գրիչների մասին։ Իմացանք, որ եթե մարդ մտնի Մատենադարան, տառերից կարող է իմանալ թվականները։ Մուտքի մոտ նշված տառերով, մենք իմացանք, որ 1997 թվականին ավարտվել է Մատենադարանի, կառուցումը։

Այնուհետև մենք գնացինք մեր երթուղայինները և գնացինք դպրոց։

Posted in 5-րդ դասարան, Ռուսաց լեզու

Домашная задание 27.02.2024

Допишите окончания.

  1. Новый год пришёл зимой. 2. Он зажёг огни на ёлке. 3. Потом наступит тёплая весна. 4. Она раскроет почки на дервьях, встретит птиц. 5. Жарко лето принесёт фрукты. 6. Потом снова придёт холодная зима. 7. Опять у ёлки мы встретим Новый год.

Continue reading “Домашная задание 27.02.2024”

Posted in 5-րդ դասարան, Բնագիտություն

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:

Ջուրը օգտագործվում է՝ ոռոգման, կոմունալ կենցաղային նպատակներով, ինչպես նաև արդյունաբերության ճյուղերում է օգտագործվում։

Continue reading “Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը”

Posted in 5-րդ դասարան, Բնագիտություն

Սառցադաշտեր

Հարցեր   և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

  1. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

  1. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

  1. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում: