Posted in 4-րդ դասարան, Հեքիաթներ, Ուսումնական ձմեռ, Ռուսաց լեզու

Ованеса Туманян «Лгун»

Жил-был царь.
Однажды этот царь объявил по всей стране:
«Кто придет ко мне и расскажет небылицу и в ответ услышит «неправда» — тому отдам полцарства».

Continue reading “Ованеса Туманян «Лгун»”

Posted in 4-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական ձմեռ

Սովորում ենք Լոռվա բարբառը

Առաջադրանք

  • Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից դուրս հանիր լոռվա բառբառով արտահայտություններ։

Թեզ արա – արագացրու

Մորմոնջ – մրջյուն

Մի զադ էլ կա ոչ – ոչ մի բան էլ չկա

Մտիկ անել – նայել

Հանդ – դաշտ

Նարդիվան – աշտիճան

Կացի – կանգնիր

ղրկել – ուղարկել

ձէն ածել – ձյան հանել

յետոյ – հետո

գլուխը վեր քաշել – գլուխը բարձրացնել

մին – մեկ

տխիլ – պնդուկ

բիձիկ – հորեղբայր

բեզարեցի – հոգնեցի

ղաստի – դիտմամբ

բոթել – հրել։

Posted in 4-րդ դասարան, Ուսումնական ձմեռ, Բնագիտություն

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հարթավայրը:

  Հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:

2. Ի՞նչ է բլուրը:

Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: 


3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:

Երկրի բնական բարձրությունը կոչվում է լեռ։


4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:

Ստորոտ, լանջ, գագաթ։


5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում:

Հարթավայրերում և լեռներում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, հողագորտությամբ և հանգստյան գոտիներում հանգստանալով։

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ

Տնային աշխատանք մայրենիից 24.02.2023

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը:

Գույնը։

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:

Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը։

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Գեղեցիկ երկու սև ամպ։

Պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը այն մասին էր, որ պետք է պայքարել հողմի դեմ։

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ, Թեստեր

Թեստային աշխատանք

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում

էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը

Continue reading “Թեստային աշխատանք”

Posted in 4-րդ դասարան, Ուսումնական ձմեռ, Բնագիտություն

Չրերի օգտակար հատկությունները

Չրերն առողջարար են, քանի որ դրանցում բոլոր սննդարար տարրերն ավելի կենտրոնացված են, էներգետիկ արժեքը 6-10 անգամ բարձր է՝ կախված չրի տեսակից: Հրաշալի կերպով տաքացնում են օրգանիզմը և հավելյալ էներգիա հաղորդում: Էներգիան այսպիսով անմիջապես լցվում է արյուն, այդ իսկ պատճառով դրանք հատկապես ֆիզիկական ծանր վարժություններից հետո խորհուրդ են տրվում մարզիկներին: Տարբեր երկրներում ամենահաճախ օգտագործվող չրերն են՝ թզի չիրը, սալորաչիրը, խնձորի, տանձի, ծիրանի, խաղողի (չամիչ), արքայախնձորի չիրը, խուրման, և այլն:

Continue reading “Չրերի օգտակար հատկությունները”