Posted in 4-րդ դասարան, Ուսումնական ձմեռ, Բնագիտություն

Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հարթավայրը:

  Հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:

2. Ի՞նչ է բլուրը:

Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: 


3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:

Երկրի բնական բարձրությունը կոչվում է լեռ։


4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:

Ստորոտ, լանջ, գագաթ։


5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում:

Հարթավայրերում և լեռներում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ, հողագորտությամբ և հանգստյան գոտիներում հանգստանալով։

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ

Տնային աշխատանք մայրենիից 24.02.2023

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունն անգի՛ր սովորիր:

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը:

Գույնը։

  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ապա ձայնագրիր:

Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը։

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

Գեղեցիկ երկու սև ամպ։

Պատմի՛ր բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը այն մասին էր, որ պետք է պայքարել հողմի դեմ։