Posted in 5-րդ դասարան, Ձմեռային ճամբար, Մայրենի, Ուսումնական ձմեռ, Արհեստներ

Տիկնիկագործություն

Այսօր մենք ունեցանք հետաքրքիր օր։ Արտասահմանում իսկական տիկնիկագործական աշխատարան էր։ Մեզ հյուր էր եկել Էջմիաածնի «Մաչանենց» արվեստի կենտրոնի գիդ- զբոսավար Մելինե Մանուկյանը։ Նա մեզ պատմեց անձրևաբեր ծեսի մասին, նաև իմացանք Նուրի տիկնիկի մասին։ 

Տիկնիկ պատրաստելու մեզ անրաժեշտ եղավ բանբակ, տոպրակ, շոր, արհեստական մազեր և գլխարկ։ Մենք շատ տանջվեցինք տիկնիկ պատրաստելու համար։ Հետո, որ մենք վերջացրինք, շա՜տ գեղեցիկ ստացվեց։

Նաև իմացանք, որ ըստ լեգենդի քանի, որ հին ժամանակ անձրև չի եկել, տատիկները որոշել են ստեղծեն այս տիկնիկը, որ նաև կոչվում է անձրևի հարս։

Այս տիկնիկները ձեռքներիս, փողոցներում գոռացինք «Նուրի-Նուրի անձրև բե՜ր» ու ըստ լեգենդի պետք է անձրև գար։

Օրը շատ գեղեցիկ և հագեցած անցավ։