Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական գարուն, Բնագիտություն

Զատկածեսն ընտանիքում

Զատիկը իմ ամենասիրելի տոներից մեկն է։ Ինչպես ամեն տարի այս տարի ևս զատկատոնը շատ գեղեցիկ անցկացրինք մորաքրոջս տղաների հետ կռվեցրինք ներկած ձվերը և զատկական համեղությունները։

Նկարները ստորև՝

Posted in 5-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական գարուն, Իմ գրադարանը

«Ուսումնական գարուն» նախագիծ

Իմ կարդացած գիրքը՝ Ռոալդ Դալ «Ընձուղտը, Պեղոն, մեկ էլ՝ ես»

Այս հետաքրքիր և արկածային գիրքը երեք հերոսների՝ ընձուղտի, կապիկի, և Բիլլի մասին էր։ Նրանց շատ կարևոր հանձնարարություն էր տվել Անգլիայի ամենահարուստ մարդը։ Ընկերները արագ գործի անցան և սկսեցին արագ աշխատել։ Ստացվեց այնպես, որ հերոսները իրենց գործն անելիս պատահական ականատես եղան աշխարհի ամենավտանգավոր հանցագործություններից մեկին։ Ամբողջ գրքի ընթացքում, հերոսները փորձում են պարզել, թե ինչ հանցագործություն է դա և ով է այն կատարողը։

Ինձ ամենաշտ դուր եկած հատվածը գրքի կազմի վրա առաջին էջում է՝

«Ընձուղտ վիզն այնքան երկար է, որ ուզածդ ամենաբարձր լուսամուտին կհասնի, դույլաչափ կտուցով պեղական կապիկ հիմնական լուսամուտ լվացողը և նրանց նոր ընկեր Բիլլին։ Վերջապես ընկերների աստեղային ժամը եկել է։ Անգլիայի ամենահարուստ մարդը նրանց գործ է տվել։ Շուտով բոլոր երազանքները կիրականանան»։

Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական գարուն

Երևանյան զբոսայգիներ

«Ուսումնական գարուն» նախագիծ

Ձեզ ներկայացնում եմ Երևանի զբոսայգիների մասին՝

  1. Օղակաձև զբոսայգի – գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում։ Այգու հատակագիծը ստեղծվել է 1924թ․-ին, բայց աշխատանքները սկսվել են 1960-ական թվականների սկզբին։Օղակաձև զբոսայգին վերանվանվել է Երիտասադրության զբոսայգի։ Այն, սկսելով «Այրարատ» կինոթատրոնի դիմացից, որտեղ գտնվում է Երևանի Սբ. Գր. Լուսավորիչ Մայր եկեղեցին, եզերվելով Խանջյան և Ե. Քոչարի փողոցներով, ձգվում է մինչև Մոսկովյան և Իսահակյան փողոցներ։ Այստեղ են տեղադրված բազմաթիվ նշանավոր մարդկանց արձաններ։

Continue reading “Երևանյան զբոսայգիներ”

Posted in 5-րդ դասարան, Ուսումնական գարուն, Բնագիտություն

Մթնոլորտի տաքացումը

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից:

Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: 

  1. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: 

  1. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:

Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:

Posted in 5-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական գարուն

Դասարանական աշխատանք 23.02.2024

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթակել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ:

134. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրթոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

135. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրչել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

142. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկ: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք) հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ուսումնական գարուն

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գաղտնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Continue reading “Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)”

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ուսումնական գարուն, Ամփոփումներ

4-րդ դասարանների մայրենիի «Ելք» ստուգատես

Մայրենիի ստուգատես, առաջադրանք 1, մայիսի 15-17

Մայրենիի ստուգատես, առաջադրանք 2, մայիսի 19-22

Մայրենիի ստուգատես Առաջադրանք 3

Մայրենիի ստուգատես Առաջադրանք 4, մայիս 23-26

Մայրենիի ստուգատես Առաջադրանք 5-մայիսի 26-29

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Մայրենիի ստուգատես, Ուսումնական գարուն

Մայրենիի ստուգատես, առաջադրանք 1, մայիսի 15-17

Ստուգատեսային առաջադրանքներ, արդյունքներ՝

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Աերկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Երկար – կոնֆետ, շոկոլադե – պանիր, խռոված – նապաստակ, երկարագուլպա – ձմերուկ, կռվավար – պաղպաղակ։

Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։ 

Կռվարար պաղպաղակը

Կար-չկար մի պաղպաղակ կար։ Նա չափից դուրս կռվարար էր։ Նա ուներ իր նման կռվարար ընկերներ։ Հենց իրենք տեսնում էին ուրիշ պաղպաղակ սկսում էին ջղայնանալ։ Նրանք չարաճճի բաներ էին հորինում։ Հենց մարդ էին տեսնում միանգամից հալչում էին։