Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ, Ուսումնական ձմեռ

Ինչպես անցավ մեր օրը «Փոքրիկ Էյնշտեյն»- գիտության թանգարանում

Այսօր մենք գնացել էինք <<Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան>>։ Այնտեղ մենք տեսանք տարբեր հետաքրքիր սարքավորումներ, և գիտության թանգարանի աշխատակիցները մեզ ծանոթացրեցին դրանց հետ։ Թանգարանում ես մի շատ զվարճալի սարքի ձեռք տվեցի․ դա մի գնդաձև սարք էր, որին ձեռք տալու ժամանակ մազերս օդ բարձրացան։ Երբ ձեռք տվեցի, ինձ թվաց, թե հոսանքահարվում եմ, Նարեկը ձեռքս բռնեց ու շատ ծիծաղելի իրավիճակում հայտնվեցինք, բոլորս սկսեցինք ծիծաղել։ Մենք այնտեղ նաև մի քանի բնագիտական փորձեր արեցինք։

Թանգարանի աշխատակիցները մեզ մանրամասն պատմում էին բոլոր սարքավորումների, գործիքների մասին:

Շատ ուրախ օր ունեցանք։

Posted in 3-րդ դասարան, Հունվարիկ, Ձմեռային ճամբար, Ուսումնական ձմեռ, Ամփոփումներ

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Ճամբարային շաբաթվա աշխատանքային նախագիծ

Այս շաբաթ մենք ունեցել ենք հագեցած գործունեություն։ Տանը կատարել եմ բնագիտական փորձեր։ Ծանոթացել ենք, թե ինչ նշանակություն ունի նուռը հայկական ավանդության մեջ։

Նաև կազմել ենք բազմաթիվ դդմային խնդիրներ և ծանոթացել ենք դդումի օգտակար հատկությունների մասին։

Այս շաբաթ ամենահետաքրքիր օրը չորեքշաբթի էր, երբ գնացինք Տերյան մշակութային կենտրոն։

Մի խոսփով մեր անցնող շաբաթը շատ հետաքրքիր անցավ։

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ, Ուսումնական ձմեռ, Ծեսեր

Ինչպես անցավ մեր օրը «Տերյան Մշակութային կենտրոն»-ում

Այսօր մենք դասարանով, ընկեր Լիանայի, ընկեր Նարինեի և ընկեր Հեղինեի հետ գնացել էինք «Տերյան Մշակութային կենտրոն», որպեսզի ծանոթանանք հայկական տարազների հետ:

Շատ լավ ու հետաքրքիր օր անցկացրինք: Հանդերձարանում մեզ աշխատակիցները օգնում էին, որ հագնեինք տարազները: Իմ հագած տարազը Արցախինն էր: Արցախի տարազից հագել էր նաև մեր դասարանի Նարեկը: Ընկեր Լիանան և ընկեր Նարինեն նույնպես շատ հիասքանչ էին: Իսկ ընկեր Հեղինեի տարազը գեղեցիկ էր, որովհետև նրա ճակտոցի վրա բազմագույն ծաղիկներ էին:

Շատ շնորհակալություն «Տերյան մշակութային կենտրոնին», որ մեզ շատ լավ ու համբերատար ընդունեցին:

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ուսումնական ձմեռ, Ծեսեր

Դդմի օգտակար հատկությունները

Դդումը  դդմանզգիների ընտանիքի միամյա և բազմամյա, մշակովի և վայրի բույսերի ցեղ է։ Հայտնի է 13, Հայաստանում մշակության մեջ՝ 3 տեսակ՝ խոշորապտուղ, կարծրակեղև կամ սովորական և մուշկային։

Ավելի մանրամասն կարող եք լսել՝

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Հունվարիկ, Ուսումնական ձմեռ, Ես կարողանում եմ

Նուռը հայկական ավանդության մեջ

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի:Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Իբրև ազգային խորհրդանիշ` այն այժմ սկսել է կիրառվել նաև համակարգչային գրաֆիկայում, գովազդներում և տարբեր տեսահոլովակներում: Նռան խորհրդանիշն իրենց ֆիլմերում օգտագործել են Սերգեյ Փարաջանովը «Նռան գույնը» ֆիլմում

Posted in 3-րդ դասարան, Հունվարիկ, Ուսումնական ձմեռ, Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձեր

Փորձ1

Աղը, պղպեղը և փուչիկը

Թղթի վրա լցնենք աղ և պղպեղ /սև կամ կարմիր/: Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին: Հետո մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:Թղթի վրա լցնենք աղ և պղպեղ /սև կամ կարմիր/: Աղն ու պղպեղը լավ խառնենք: Վերցնենք մի փուչիկ ու փչենք: Փչած փուչիկը քսենք բրդյա շորին: Հետո մոտեցնենք աղ ու պղպեղի խառնուրդին: Ի՞նչ կտեսնենք: Պղպեղը կկպնի փուչիկին, իսկ աղը կմնա իր տեղում:

Փորձ 2

Posted in 3-րդ դասարան, Հունվարիկ, Ճամփորդություններ, Ուսումնական ձմեռ

Ճամփորդություն դեպի սահադաշտ

Այսօր մենք գնացել Էինք սահադաշտ մեզ հետ էր նաև ընկեր Լիանան, ընկեր Նարինեն և ընկեր Ռոբերտը։ Սկզբից ես շատ էի վախենում և ընկնում, բայց կամաց – կամացսովորեցի սահել։ Երբ ես ընկնում էի, ոտքերս շատ էին ցավում։ Ընկեր ռոբերտը և ընկեր Լիանան մեզ շատ էին օգնում։ Սահադաշտն այնքան սառն էր, որ բոլորս սառել էինք։ Լավ է, որ տաք էինք հագնվել։ Չմուշկները շատ դժվար էինք հագնում։

Շատ լավ էր, որ ժամանակը երկար էր։ Ես էլի կուզենայի, որ նորից գնայի։