Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական աշուն, Սեպտեմբերիկ

Լուսինի մասին

FullMoon2010.jpg

Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 181-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։

Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է և արտացոլման գործակցով մոտ է ածխին։

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական աշուն, Սեպտեմբերիկ

Այց ջերմոց

Ես այն անգամ գնացել էի ջերմոց: Այնտեղ ես լիքը կենդանիներ տեսա՝ թութակներ, կրիա, խամյակ, նապաստակ: Բոլորն էլ շատ գեղեցիկ էին:

Ես մոտեցա և սիրեցի բոլորին: Ամենա շատը դուր եկավ ցամաքային կրիան:

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական աշուն, Սեպտեմբերիկ

Կաքավ տեղեկվական

Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 – 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ: Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը: Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում: Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 – 25 ձու է ածում, թուխս նստում: 23 – 25 օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը ինքնուրույն են ապրում: Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Posted in 3-րդ դասարան, Հետաքրքիր, Մայրենի, Ուսումնական աշուն, Սեպտեմբերիկ

Փայտփորիկի մասին

Փայտփորիկները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են,որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա:Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով,իրենց սուր կտուցի շնորհիվ;Հիմնականում լինում են սև ու սպիտակ,կարող է հանդիպել նաև կարմիր:Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունեն սպիտակ գունավորում:

Հիմնականում ունենում են 22-27սմ հասակ,թևերի երկարությունը 42-47սմ և կշռում են 60-100 գրամ;

Փայտփորիկները շատ օգտակար են բնության համար,քանի որ ոչնչացնում են վնասակար միջատներին:

Նաև փոքրիկ տեսանյութ եմ դնում փայտփորիկի մասին՝

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական աշուն, Սեպտեմբերիկ

Իմ ընկերը

Իմ ամենամոտ ընկերը Էրիկն է: Իմ նման չարաճճի է, նա նաև բարի է, ծիծաղկոտ է: Երբ որ գնում էնք ճամփորդություների, նա էլ ինձ նման շատ է ուրախանում: Միասին սկսում ենք վազվզել: Երբեբն իրարից նեղանում ենք, բայց հետո հաշտվում ենք:

Ես իմ ընկերոջը շատ եմ սիրում: