Posted in 5-րդ դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր մենք գնացել էինք Մատենադարան՝ Հայրենագիտության ժամն այնտեղ անցկացնելու համար։ Այնտեղ շատ հավես անցավ, այնտեղ իմացանք հին գրերի մասին, տառերի մասին։ Այնտեղ մենք տեսանք բազմաթիվ հին իրեր: Իմացանք նաև, որ կարմիր գույնը ստացել են Որդան կարմիրից, կապույտ գույնը ստացել են փոքր քարիկներից, իսկ դեղին գույնը նույնպես փոքր քարիկներից։ Մեզ մոտ շատ հետաքրքիր պատմող գիդ կար, նա մեզ բացատրեց հին գրիչների մասին։ Իմացանք, որ եթե մարդ մտնի Մատենադարան, տառերից կարող է իմանալ թվականները։ Մուտքի մոտ նշված տառերով, մենք իմացանք, որ 1997 թվականին ավարտվել է Մատենադարանի, կառուցումը։

Այնուհետև մենք գնացինք մեր երթուղայինները և գնացինք դպրոց։

Posted in 5-րդ դասարան, Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ, Մայրենի

Ճամփորդություն դեպի Գեղասահքի դպրոց` Սահադաշտ

Լուսանկարները՝ Քրիստինե Շահբազյանից։

Այսօր մենք գնացել էինք Գեղասահքի դպրոց՝ Սահադաշտ։ Այնտեղ շատ հավես անցավ։ Ես այնտեղ սովորեցի, թե ինչպես պետք է սահել սառույցի վրա` առանց ընկնելու։ Չնայած մի քանի անգամ ընկա։ Այնտեղ բազմաթիվ՝ տարբեր տարիքի երեխաներ կային։ Սահելու ընթացքում մի քանի զվարճալի դեպքեր եղան։

Հետո գնացինք չմուշկները հանելու, որ գնանք դպրոց։

Posted in 5-րդ դասարան, Ձմեռային ճամբար, Ճամփորդություններ, Մայրենի

Ճամփորդություն դեպի Մատենադարան

Այսօր ընդհանուր պարապմունքից հետո ուղևորվեցինք Մատենադարան։ Պետք է մասանկցեինք մի կրթական ծրագրի, որը կոչվում է «Ինչպես են ծնվում ձեռագրերը»։ Ապա ունեցանք թեմատիկ շրջայց Մատենադարանում։ Մենք այնտեղ բազմաթիվ հին իրեր տեսանք, տեսանք հին գրիչները, հին թղթերը և լիքը հին իրեր։

Continue reading “Ճամփորդություն դեպի Մատենադարան”

Posted in 5-րդ դասարան, Ճամփորդություններ, Մայրենի

Ճամփորդություն դեպի Ղառղառավանք և Եղվարդի հիմնական դպրոց

Մենք այսօր գնացել էինք բարձունք հաղթահարելու՝ դեպի Ղառղառավանք։ Այնտեղ շատ հավես և մի քիչ ցուրտ էր։ Այնտեղ Հայաստանի դրոշը բարձրացրինք բարձունք և ծածանեցինք։ Ամենավերևում կար մի եկեղեցի։ Մենք եկեղեցի մտանք և օրհնեցինք մեզ՝ երգեցինք շարականներ։Չնայած եկեղեցին երկրաշարժից մի քիչ քանդվել էր, բայց կանգուն մնացած եկեղեցու քարերը շատ գեղեցիկ էին։ Շատ ֆանտաստիկ տեսարան էր բացվում եկեղեցու մոտից։

Continue reading “Ճամփորդություն դեպի Ղառղառավանք և Եղվարդի հիմնական դպրոց”

Posted in 5-րդ դասարան, Ճամփորդություններ, Մայրենի

Ճամփորդություն դեպի Կոմիտասի տուն-թանգարան

Այսօր մենք գնացել էինք Կոմիտասի տուն-թանգարան։ Այնտեղ շատ լավ էր և շատ հետաքրքիր էր ամեն ինչ։ Ես շատ լիքը բաներ տեսա և լսեցի, որ պատմում էր այնտեղի գիդը։ Շատ հետաքրքիր էր ու գեղեցիկ էր Կոմիտասի սրինգը, դաշնամուրը, դիմանկարները և արձանները: Ամեն ինչ ես տեսա թանգարանում։ Ամեն ինչ շատ հետաքրքիր էր ներկայացված։ Մեզ այնտեղ պատմեցին Կոմիտասի կենսագրության, ստեղծագործական կյանքի և իր ստեղծած երաժշտության մասին։

Մեզ ուղեկցում էին մեր դասավանդողները՝ ընկեր Քրիստինեն, ընկեր Հասմիկը, և ընկեր Անահիտը։

Posted in Ճամփորդություններ, Մայրենի, Մայրենիի ստուգատես

Ճամփորդություն դեպի Ենոքավան՝ Լաստիվեր

Կիրակի օրը՝ 18.06.2023-ին ես՝ ընտանիքիս հետ գնացել էի Տավուշի մարզ՝ դեպի Ենոքավան գյուղ, նաև՝ Լաստիվեր։ Այնտեղ կարկուտ էր, անձրև էր գալիս և կայծակ էր։ Այնտեղ մի կատու կար։ Երբ նրան առաջին անգամ տեսա, շատ սիրեցի։ Որոշեցի նրան անվանել «Իջևանիկ», քանի որ մենք գտնվում էինք Իջևան քաղաքում։ Իջևանիկը շատ հասկացող կատու էր, ինչ տալիս էի՝ ուտում էր։ Շատ գեղեցիկ ու փափուկ էր։

Գնացել էինք վայելելու Ենոքավանի գեղեցիկ բնությունը։ Այնտեղ շատ քայլեցինք, զբոսնեցինք ու մաքուր օդ շնչեցինք։ Հասցրեցինք այցելել նաև Լաստիվեր, որը գտնվում է Ենոքավանի անտառներում՝ Խաչաղբյուր գետի ափին։

Այստեղ կարող եք տեսնել օրվանից լուսանկարներ՝

Posted in 4-րդ դասարան, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի «Սքեյթ պարկ»

Լուսանկարը՝ Անահիտ Կիրակոսյանի

Այսօր մենք հերթական անգամ ճամփորդում էինք։ Այս անգամ գնացել էինք դեպի «Սքեյթ պարկ»։ Մեզ հետ տարել էինք ինքնագլորներ և սքեյթեր։ Մենք մաթեմատիկների ջոկատով էինք մեզ հետ էին ընկեր Անին և ընկեր Անահիտը։ Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք ամեն ինչ շատ հավես էր։ Ես այսօր այնտեղ սքեյթով լավ հնարք եմ կատարեցի։ Բայց ես ընկա և վնասեցի իմ ձեռքը։

Շատ հավես օր ունեցանք։ Շնորհակալություն ընկեր Անիին և ընկեր Անահիտին։

Posted in 4-րդ դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի «Ծովագյուղ Կլոճի Դոշ»

Այսօր մենք գնացել էինք դեպի Գեղարքունիքի մարզի «Ծովագյուղ Կլոճի Դոշ», որպեսզի հաղթահարենք բարձունք։ Այն Երևանից մոտավորապես 2 ժամվա ճանապարհ է։ Մենք հաղթահարեցինք բարձունք՝ Ծովագյուղի Սբ․ Աստվածընկալ եկեղեցի, որտեղից էլ բարձացանք Կլոճի Դոշ բարձունք։ Այնտեղ մեզ շատ լավ զգացինք, խաղացինք «բռնիր գնդակը», վազվզեցինք հաց կերանք։

Տեղի ունեցավ մի արտառոց դեպք․ Բարձունքից իջնելիս մի հատ սպիտակ օձ ենք տեսել, որը մեր ոտքերի մոտով սողոսկելով, գնաց-կորեց խոտերի մեջ։ Բայց ես, երբ տեսա, շատ վախեցա, վախից բղավեցի։ Բանից պարզվեց այդ օձը բարի և ոչ թունավոր էր։

Հետո շատ նկարվեցինք, նորից խաղացինք, վազվզեցինք և ուղեվորվեցինք դեպի մեր Կրթահամալիր դպրոցը։

Posted in 4-րդ դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Կոնդ թաղամաս

Մենք Այսօր գնացել ենք Կոնդ թաղամաս։ Ինչպես գիտենք Կոնդը Երևանի ամենահնագույն թաղամասերից է։ Կոնդը շատ հեքիաթային հնություն ուներ՝ քանդված տներ, փողոցներ։ Եվ այդ քանդվածի մեջ էր իր գեղեցկությունը։ Չնայաց պատեր կար, որ շատ գունագեղ նկարել էին։

Մենք քայլելով շրջեցինք գրեթե բոլոր Կոնդի փողոցներով, եկեղեցի մտանք, հետո գնացինք դեպի երթուղայինը։ Շատ հագեցած օր ունեցանք։

Posted in 4-րդ դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Ուսումնական գարուն

Ճանփորդություն դեպի Էրեբունի արգելոց թանգարան

Այսօր մենք գնացինք դեպի Էրեբունի արգելոց թանգարան։ Այնտեղ մենք բարձրացանք մի մեծ ամրոց և իրոք այդ ամրոցը շատ բարձր էր։ Հետո գնացինք թանգարան, որտեղ շա՜տ նկարներ կային։ Իսկ ես հասցրեցի այդ ամրոցում 200 դրամ մետաղադրամ գտնել։ Հետո գնացինք, նայեցինք նկարներին և գնացինք դեպի մեր երթուղայինը։

Continue reading “Ճանփորդություն դեպի Էրեբունի արգելոց թանգարան”