Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ամառ, Իմ գրադարանը

Ամառային արձակուրդներին կարդացած գրքերի մասին

  1. Ազատ Շահինյան «Սուրի և Սամի արկածները»:

Այս գիրքը շատ հետաքրքիր է: Այն պատմում է 2 դասընկերների մասին, ովքեր շատ չար են ու անընդհատ փորձանքների մեջ են ընկնում: Ընկերներից մեկի անունը Սուրեն է, իսկ մյուսինը՝ Սամվել: Սուրից և Սամից բողոքում են ամբողջ քաղաքը: Նրանց մայրիկները թույլ չեն տալիս, որ նրանք իրար հետ ընկերություն անեն, որ նորից խանդիրների մեջ չընկնեն:

Ինձ ամենաշատը դուր է եկել «Կաղնուտի անտառը» գլուխը: Այստեղ պատմում է այն մասին, որ Սուրն ու Սամը և իրենց ընկերները հնդիկ-հնդիկ են խաղում:

  • Իմ կարծիքով շատ հետաքրքիր ու չարաճճի գիրք է:

Continue reading “Ամառային արձակուրդներին կարդացած գրքերի մասին”

Posted in 3-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ամառ

Ինչպես եմ անցկացրել ամառը

Ինչպես ամեն ամռանը, այս տարի նույնպես ամառային արձակուրդներիս մի մասը անցկացրեցի գյուղում: Գյուղում շատ աշխատանքներ կար անելու: Ես օգնում էի տատիկիս տարբեր աշխատանքներ անելուց՝ հավաքում էինք, ծիրան, բալ, ոռոգում էինք հողամասը, դույլ ով ջրում էի բակի ծաղիկները, տատիկին օգնում էի չրեր պատրաստելուց՝ ծիրանի կեռասի և բալի: Իսկ օրվա ամենաշոգ ժամանակ փոքրիկ լողավազանում լողանում էի:

Continue reading “Ինչպես եմ անցկացրել ամառը”