Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ

Տնային աշխատանք մայրենիից 09.02.2023 թ

  • Հ. Թումանյանի «Չախչախ թագավորը» հեքիաթը դերերով պատմե՛լ սովորիր(դասարանում բեմադրելու ենք):
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 5 պարզ, 5 բարդ  և 5 ածանցավոր բառեր, դուրս գրածդ բառերը բաղադրիչների’ բաժանիր:

5 Պարզ բառերն են – քուրք, ջուր, կոտ, աղվես, ոսկի։

5 բարդ բառերն են ՝

Ջաղացպան – ջաղաց – պան

Հարսանիք – հարս – ա – անիք

խոտհարք – խոտ – հարք

տունուտեղ – տուն – ու – տեղ

ոսկեզօծ – ոսկե – զօծ

5 ածանցավոր բառերն են՝

Աղբանոց – աղբ – անոց

պաղատանք – պաղատ – անք

պատասխանել – պատասխան – ել

աշխարհք – աշխարհ – ք

պատրաստություն – պատրաստ – ություն

Posted in 4-րդ դասարան, Հայրենագիտություն, Ուսումնական ձմեռ

Սևանա լիճ

Առաջադրանք

Գրի՛ր 10 փաստ Սևանա լճի մասին

  1. Սևանա լիճը ծովի մակարդակից բարձր է 1900 մ։
  2. ԱՊՀ երկրների տարածքումսևանա լիճը ամենաքաղցրահամ լիճն է։
  3. Սևանա լիճ են հոսում 28 գետ։
  4. Սևանա լճից սկիզբ է առնում Հրազդան գետը։
  5. Սևանա լիճը կազմված է Մեծ Սևանից ու Փոքր Սևանից, որոնք իրարից բաժանվում են Արտանիշի և Նորատուսի հրվանդաններով ու նրանց միացնող ստորջրյա թմբով: 
  6. Սևանա լիճը հայտնի է գույնը մեկ-մեկ փոխելու իր յուրահատուկ հատկությամբ: Կախված եղանակից, այն կարող է ունենալ կապույտ և կանաչ գույների ամենատարբեր գույները:
  7. Սևանա լճի իշխանը համարվում է անհետացած տեսակներից մեկը և ընդգրկված է Հայաստանի կենդանիների Կարմիր գրքում:
  8. Սևանա լճի մակերեսը 1243 քկմ է, ամենամեծ խորությունը՝ 100 մ, թափանցելիությունը՝ 4.5 մ է։
  9. Սևանա լիճը, ըստ պատմաբանների, ունի 2000 և ավելի տարվա պատմություն։
  10. Սևանա լճի տարածքում, շատ-շատ դարեր առաջ գեղեցիկ բլուրներով ծաղկաշատ անտառ է եղել, որի տակ ջրառատ աղբյուր է եղել։
Posted in 4-րդ դասարան, Ճամփորդություններ, Ուսումնական ձմեռ

Ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Մենք այսօր գնացինք Ջրվեժի արգելոց։ Շատ հավես էր։ Այնտեղ շատ առատ ձյուն էր։ Ես այդքան շատ ձյուն վաղուց չէի տեսել։ Մենք սահեցինք սահնակներով, դահուկներով, սահում էինք բարձունքից։

Սահելիս երկու շների հանդիպեցինք, որոշեցինք նրանց անուներ դնել՝ Լիկի և Լայկի։ Լիկին բարի էր, իսկ Լայկին շատ չար, որովհետև նրանք իրար չէին սիրում, անընդհատ Լայկին կծոտում էր Լիկիին։ Նաև շատ ձնագնդի խաղացինք։ Ես ամբողջությամբ թրջվել էի, բայց շատ հաճելի էր։

Ինձ ամեն ինչ դուր եկավ և շատ լավ էր ամեն ինչ։

Լուսանկարները ընկեր Անահիտից և ընկեր Սուսանից։