Posted in 4-րդ դասարան, Ուսումնական ձմեռ, Բնագիտություն

Ավստրալիայի հայտնագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: 

2.Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան:

Հայտնագործել են Ջեյմս Կուկը և Աբել Թասմանը։

Կուկը 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: 

3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիա մայրցամաքը մնացած մայրցամաքներից տարբերվում է իր փոքրությամ, նաև բուսական և կենդանական աշխարհով։ Ավստրալիայում հանդիպում են պարկավոր կենգուրուները, կոալա արջը, և դինգո շունը, որը այստեղ են բերել Անգլացիները։

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը:

Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ

Տնային առաջադրանք մայրենիից 13.02.2023

  • Անգիր սովորիր Հ. Թումանյանի  «Պատրանք» բանաստեղծությունը:
  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Կուսական – Կույսին հատուկ

  • Գրի՛ր պատրանք, մութ, քաջ, կուսական բառերի հոմանիշները:

Պատրանք – Խաբեություն, խաբկանք

Մութ – Խավար

Քաջ – ուժեղ, արի

Կուսական – Կույսին հատուկ

  • Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը։

Բանաստեղծության վերնագիրը հենց հուշում է, որ ինչ – որ խաբկանքի մասին է։ Բանստեղծին թվում է թե այդ իրադարձությունը լինում է, բայց իրականում շատ վաղուց է եղել։