Posted in 4-րդ դասարան, Մայրենի, Ուսումնական ձմեռ

Դասարանական աշխատանք

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել  են:  Տանձերը, ախր, միշտ այդպես  են,   ոչ  ոքի  ոչինչ  չեն  ասում, բայց իրենց համար հասնում  են,  և մի գեղեցիկ  օր  էլ  տեսնում  ես՝  արդեն  հասել  են,  ու  եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք  չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե  ձգտվեմ իմ ձայնի՞ց»:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գուշակեցի՞ր, թե որ գրքից է հատվածը: Եթե գուշակեցիր, նշի՛ր գրքի և հեղինակի անունը:

Այս հատվածը «Ջելսոմինոյի արկածները» գրքից է, որը գրել է Ջաննի Ռոդարին։

2. Գրի՛ր առավոտ, սանդուղք, պարտեզ բառերի հոմանիշները:

Առավոտ – լուսաբաց, այգաբաց

Սանդուղք – աստիճան, ելնարան

Պարտեզ – ծաղկանոց, այգի։

3. Գրի՛ր գեղեցիկ, առավոտյան, վերև, երկար բառերի հականիշները:

Գեղեցիկ – տգեղ, անճոռնի, այլանդակ

Առավոտյան – երեկոյան

Վերև – ներքև, ցած, ստորև

երկար – կարճ, հակիրճ, սեղմ

4. Քմահաճույք բառը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, վերհիշի՛ր, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

Քմահաճույք – Քմ – ա – հաճույք