Posted in 4-րդ դասարան, Ճամփորդություններ, Մայրենի, Ուսումնական աշուն

Ճամփորդություն դեպի Կոմիտասի տուն – թանգարան

Կոմիտասի տուն – թանգարան

Այսօր մենք գնացել էինք Կոմիտասի տուն – թանգարան, և հենց մտանք, ծանոթացանք մի ուսուցչուհու հետ՝ ընկեր Աստղիկի հետ։ Ընկեր Աստղիկը մեզ ուղեկցում էր, և մեզ պատմում էր հետաքրքիր փաստեր Կոմիտաս Վարդապետի կյանքից։ Թանգարանում հնչում էր միայն կոմիտասյան երաժշտություն։ Մենք թանգարանում  շատ հետաքրքիր բաներ տեսանք՝ Կոմիտասի անձնական իրերից (նրա դաշնամուրը, թանաքամանը, նամակները և ստորգրությունը): Ես իմացա, որ Կոմիտասի ընկերներից են եղել Հովաննես Թումանյանը և Աթաբեկ Խնկոյանը։ Սա ինձ համար հետաքրքիր փաստ էր, որը ես չգիտեի։

Ինձ համար շատ հետաքրքիր էր թանգարանը, ես շատ հետաքրքիր փաստեր իմացա Կոմիտաս Վարդապետի մասին Շնորհակալություն մեր դասավանդողներին և Կոմիտասի տուն – թանգարանի աշխատակիցներին։

Leave a comment